Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 235-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հունիսի 2015 թվականի N 530-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 235-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի մարտի 31-ի «Միջգերատեսչական հանձնաժողովի գործառույթների մասին» N 235-Ա որոշման 1-ին կետի՝

1) 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի քարտուղարության ներկայացմամբ հաստատում է նոր տեսչական համակարգին անցնելու նախնական ծրագիրը.».

2) 2-րդ ենթակետը «ներկայացնում» բառից հետո լրացնել «տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հավանությանն արժանացած» բառերով.

3) 5-րդ ենթակետը «ըստ անհրաժեշտության» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի քարտուղարության առաջարկությամբ» բառերով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. հունիսի 24

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։