Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐԹՈՒՐ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ` ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հունիսի 2015 թվականի N 534-Ա

ԱՐԹՈՒՐ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ` ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

1. Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

2. Ընդունել ի գիտություն, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նիստին և Եվրասիական տնտեսական խորհրդի տրանսպորտի և ենթակառուցվածքի հարցերով խորհրդատվական կոմիտեի 6-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանի` 2015 թվականի հունիսի 8–10-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Արթուր Առաքելյանի` Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. հունիսի 24

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։