Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՅՈԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՅՈԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները

1. ա) «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Կ-750 -03.04.2015-ՏՏ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

բ) «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Կ-750.1-03.04.2015-ՏՏ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

գ) Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին Կ-750.2-03.04.2015-ՏՏ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

դ) «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Կ-750.3-03.04.2015-ՏՏ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

ե) «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Կ-750.4-03.04.2015-ՏՏ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

2. ա) «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կ-751-03.04.2015-ՊԻ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

բ) «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրա-պետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կ-751.1 -03.04.2015-ՊԻ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

3. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Կ-755 -09.04.2015-ՍՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

4. ա) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կ-761 -16.04.2015-ՊԻ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կ-761.1-16.04.2015-ՊԻ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

5. «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին Կ-762 -17.04.2015-ՏՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

6. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Պ-763 -20.04.2015, 02.06.2015 -ՍՀ-010/0

Հեղինակներ` Էդմոն Մարուքյան, Արփինե Հովհաննիսյան

7. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կ-784 -13.05.2015-ՍՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

8. «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կ-785 -13.05.2015-ՍՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները

1. «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Պ-792 -19.05.2015-ՄԻ-010/0

Հեղինակներ` Վահրամ Բաղդասարյան, Հովհաննես Սահակյան, Արծվիկ Մինասյան, Արմեն Բաբայան, Միքայել Մանուկյան, Հայկ Բաբուխանյան

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները

1. Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին Կ-786 -14.05.2015-ՏՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

2. Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին Կ-772 -30.04.2015-ՖՎ-011/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

3. ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին Կ-796 -26.05.2015-ՊԻ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին Կ-796.1-26.05.2015-ՊԻ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

գ) «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կ-796.2-26.05.2015-ՊԻ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

դ) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին Կ-796.3-26.05.2015-ՊԻ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

ե) Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացումներ կատարելու մասին Կ-796.4-26.05.2015-ՊԻ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

զ) «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Կ-796.5-26.05.2015-ՊԻ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

է) «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Կ-796.6-26.05.2015-ՊԻ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

4. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Կ-797 -26.05.2015-ԳԿ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

5. Միջազգային պայմանագրերի վավերացում.

1. 2014 թվականի հոկտեմբերի 29-ին Ամմանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիր Ն-791 -18.05.2015-ԱՀ-011/0

Ներկայացնող` ՀՀ Նախագահ

2. 2014 թվականի հուլիսի 9-ին Մոնտեվիդեոյում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև համագործակցության մասին» շրջանակային համաձայնագիր Ն-804 -03.06.2015-ԱՀ-011/0

Ներկայացնող` ՀՀ Նախագահ

3. 2013 թվականի հոկտեմբերի 25-ին Մինսկում ստորագրված «Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի

կազմավորման մասին» համաձայնագիր Ն-805 -03.06.2015-ԱՀ-011/0

Ներկայացնող` ՀՀ Նախագահ

4. 2015 թվականի մարտի 25-ին Պեկինում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետությանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից արտոնյալ վարկի տրամադրման մասին» շրջանակային համաձայնագիր Ն-806 -03.06.2015-ԱՀ, ՖՎ-011/0

Ներկայացնող` ՀՀ Նախագահ

5. 2015 թվականի փետրվարի 13-ին Հռոմում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնների միջազգային ցանցի (ԻԿՐԱՆԵՏ) միջև «Հայաստանի Հանրապետությունում ԻԿՐԱՆԵՏ-ի կենտրոն հիմնադրելու մասին» համաձայնագիր Ն-807 -03.06.2015-ԱՀ-011/0

Ներկայացնող` ՀՀ Նախագահ

6. Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015 թվականի ապրիլի 8-ին ստորագրված «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիր Ն-808-04.06.2015-ԱՀ, ՖՎ-011/0

Ներկայացնող` ՀՀ Նախագահ

7. Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015 թվականի ապրիլի 8-ին ստորագրված «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիր Ն-809 -04.06.2015-ԱՀ, ՖՎ-011/0

Ներկայացնող` ՀՀ Նախագահ

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ Գ. Սահակյան

8 հունիսի 2015 թվականի,

քաղ. Երևան

ԱԺՈ-159-Ն

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։