Հոդված 3. Օրենքի 8-րդ հավելվածում`
Հոդված 3. Օրենքի 8-րդ հավելվածում`
1) 1-ին կետի առաջին պարբերությունը լրացնել հետևյալ բառերով. «, իսկ առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներ) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի` տարեկան մինչև 115 մլն դրամ իրացման շրջանառությամբ առքուվաճառքի գործունեություն իրականացնողները` համապատասխան հայտարարության առկայության դեպքում».
2) 9-րդ կետի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներ) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առքուվաճառքի գործունեություն` տարեկան մինչև 115 մլն դրամ իրացման շրջանառությամբ վաճառա-սեղան կամ վաճառա-կետ մինչև 0.5 մ.2 ներառյալ 35000
գումարած
0.5 մ.2
գերազանցող մինչև յուրաքանչյուր 0.1 մ.2 համար` 7000 25000
գումարած
0.5 մ.2
գերազանցող մինչև յուրաքանչյուր 0.1 մ.2 համար` 5000 20000 գումարած
0.5 մ.2
գերազանցող մինչև յուրաքանչյուր 0.1 մ.2 համար` 4000 15000 գումարած
0.5 մ.2
գերազանցող մինչև յուրաքանչյուր 0.1 մ.2 համար` 3000 0
3) 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ ենթակետով.
«14) առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներ) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առքուվաճառքի տարեկան մինչև 115 մլն դրամ իրացման շրջանառությամբ գործունեության համար` թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի ցուցադրման և (կամ) վաճառքի համար օգտագործվող վաճառասեղանների կամ վաճառակետերի մակերեսը` արտահայտված քառակուսի մետրերով (մ.2):»: