ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունիսի 2015 թվականի N 716-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 139+050 փլված հատվածի վերականգնման համար Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2015 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 109,480.0 հազ. դրամ, որից՝ 102,880.0 հազ. դրամը՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով, 6,600.0 հազ. դրամը՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով:
3. Անհետաձգելի համարել սույն որոշման 2-րդ կետով նախատեսված ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների, նախագծային և հեղինակային հսկողության, ինչպես նաև տեխնիկական հսկողության ծառայությունների գնման կարիքը և թույլատրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը նշված գնումներն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետին համապատասխան՝ բանակցային ընթացակարգով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու:
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ շինարարական աշխատանքների ֆինանսավորումը կատարել փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության պարագայում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. հունիսի 30
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
հունիսի 18-ի N 716-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.20 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)
ոչ ֆինանսական
ցուցանիշներ ֆինանսական
ցուցանիշներ
առաջին
կիսամյակ ինն
ամիս տարի առաջին
կիսամյակ ինն
ամիս տարի
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքական միջոցառումներ
1.6. Հանրության կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվներ
1.6.1. Հանրության կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվներ
Ծրագրային
դասիչը Անվանումը
Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում
Նկարագրությունը
Միջպետական և տեղական նշանակության ավտոճանապարհների քայքայված ծածկի վերանորոգում, փոսային աշխատանքներ
1049 ԱՁ01
Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ) x x x 109,480.0 109,480.0 109,480.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
հունիսի 18-ի N 716-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Կոդը Անվանումը Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)
գնման ձևը չափի միավորը միավորի
գինը քանակը գումարը
(հազ. դրամ)
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն 109,480.0
Բաժին N 11 Խումբ N 01 Դաս N 01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 109,480.0
ՄԱՍ II. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2,880.0
98111140/1 հեղինակային հսկողության ծառայություններ ԲԸԱՀ դրամ 1 720.0
71351540/1 տեխնիկական հսկողության ծառայություններ ԲԸԱՀ դրամ 1 2,160.0
ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ 106,600.0
45231177/3 ճանապարհների վերանորոգման աշխատանքներ ԲԸԱՀ դրամ 1 100,000.0
71241200/1 նախագծերի պատրաստում, ծախսերի գնահատում ԲԸԱՀ դրամ 1 6,600.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2015 թվականի
հունիսի 18-ի N 716-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Ծրագրային դասիչը Գործառական դասիչը (բաժինը/խումբը/դասը) Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը ՀՀ 2015 թվականի
պետական բյուջե
(հազ. դրամ)
ծրագիրը միջոցառումը
1049 Ոչ ֆինանսական ակտիվների գծով միջոցառումներ
ԱՁ01 11.01.01 Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում 109,480.0
Ակտիվի նկարագրությունը
Միջպետական և տեղական նշանակության ավտոճանապարհների քայքայված ծածկի վերանորոգում, մաշված ծածկի փոխարինում
Ծրագիրը (ծրագրերը), որին (որոնց) առնչվում է ակտիվը
1049. Ճանապարհային ցանցի բարելավման և անվտանգ երթևեկության ապահովման ծառայություններ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան