Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի ՆԻՍՏԻ N 15 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 9-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղվածքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2015-05-27-ից մինչև 2022-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

27 մայիսի 2015 թվականի N 23

14. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի ՆԻՍՏԻ N 15 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 9-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 9-ի նիստի N 15 արձանագրության 9-րդ կետով հավանության արժանացած «Առաջին դասարանի աշակերտներին անվճար համակարգիչ տրամադրելու` «Մեկ երեխա-մեկ համակարգիչ» փուլային ծրագրին և փորձնական փուլի նկարագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) 20-րդ կետի 8-րդ և 9-րդ ենթակետերում «ԱրմԹաբ Թեքնոլոջիս ընկերության» բառերը փոխարինել «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ՍՊԸ» բառերով.

2) 20-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12-րդ ենթակետով.

«12) փորձնական փուլի իրականացման համար Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի միջոցներից կհատկացվի 471 720,0 դրամ՝ հետևյալ ծախսային ուղղություններով.

ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ

Ծախսային ուղղությունները

1. Յուրաքանչյուր ուսումնական տարի «Արմթաբ» պլանշետների գնում առաջին դասարանցիների համար

2. Յուրաքանչյուր ուսումնական տարի առաջին դասարաններում դասավանդող դասվարների վերապատրաստում

3. Վայոց ձորի մարզի դպրոցներում 3 մբթ.-ից 5 մբթ. արագությամբ ինտերնետ կապի ապահովում և սպասարկում հետագա տարիներին

4. Վայոց ձորի մարզի դպրոցներում Վայ-ֆայ անլար կապի տեղադրում

5. 2 առարկայից էլեկտրոնային բովանդակության ծրագրային ապահովում

Փորձնական փուլի 4 ուսումնական տարիների ընթացքում ընդամենը կատարվելիք ծախսեր՝ 471 720,0 դրամ

»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. մայիսի 27

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։