Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 մայիսի 2015 թվականի N 565-Ա

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 13-ի «Պետական ոռոգման համակարգերը ջրօգտագործողների ընկերություններին ու ջրօգտագործողների ընկերությունների միություններին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելու և սեփականատերերի կողմից այդ համակարգերի հսկողությունը (վերահսկողությունը) ապահովելու կարգը և պետական ոռոգման համակարգերը ջրօգտագործողների ընկերություններին ու ջրօգտագործողների ընկերությունների միություններին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելու օրինակելի պայմանագրի ձևը հաստատելու մասին» N 314-Ն որոշմամբ «Հազարամյակի Մարտահրավեր Հիմնադրամ-Հայաստան» ծրագրի շրջանակներում վերանորոգված և վերականգնված գույքի մասով համապատասխան ձևակերպումներ տալու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հազարամյակի Մարտահրավեր Հիմնադրամ-Հայաստան» ծրագրի շրջանակներում վերանորոգված և վերականգնված գույքի վրա կատարված կապիտալ բնույթի աշխատանքների՝

1) 10,978,570,515 դրամ արժեքի չափով ավելացնել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշիռը` համաձայն N 1 հավելվածի.

2) 12,415,389,179 դրամ արժեքի չափով ավելացնել «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով՝ համաձայն N 2 հավելվածի.

3) 296,100,883 դրամ արժեքի չափով ավելացնել «Ախուրյան-Արաքս-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով՝ համաձայն N 3 հավելվածի.

4) 868,734,622 դրամ արժեքի չափով ավելացնել «Մելիորացիա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով՝ համաձայն N 4 հավելվածի.

5) 6,188,924,778 դրամ արժեքի չափով գույքը նվիրաբերել համապատասխան համայնքներին՝ համապատասխան ջրօգտագործողների ընկերություններին անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու պայմանով՝ համաձայն N 5 հավելվածի:

2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ նախատեսված «Հազարամյակի Մարտահրավեր Հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից վերանորոգված (կառուցված) ոռոգման համակարգերի վրա կատարված ներդրումների հաշվարկման և համապատասխան անձանց հաշվեկշռում հաշվառելու նպատակով հիմք է հանդիսացել «Գրանթ Թորնթոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2014 թվականի ապրիլի 16-ին ներկայացված հաշվետվությունը:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթային կարգով`

1) ապահովել սույն որոշման N 1 հավելվածում նշված վերանորոգված և վերականգնված գույքի անհատույց օգտագործման իրավունքով համապատասխան ջրօգտագործողների ընկերություններին հանձնելու գործընթացը.

2) սույն որոշման NN 2, 3 և 4 հավելվածներում նշված գույքի վերանորոգման և վերականգնման աշխատանքների արժեքի չափով ավելացնել «Սևան-Հրազդանյան-ջրառ», «Ախուրյան-Արաքս-ջրառ» և «Մելիորացիա» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալները` լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության համապատասխան համայնքների ղեկավարներին «Հազարամյակի Մարտահրավեր Հիմնադրամ-Հայաստան» ծրագրով վերանորոգված գույքը՝ համաձայն N 5 հավելվածի, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել սպասարկող ջրօգտագործողների ընկերություններին:

5. Ընդունել ի գիտություն, որ «Մելիորացիա» փակ բաժնետիրական ընկերությունում 7,260,265,728 դրամ արժեքի չափով կատարվել են ընթացիկ նորոգման բնույթի աշխատանքներ:

6. Գաղտնի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. մայիսի 27

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2015 թվականի

մայիսի 27-ի N 565-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՀԱՇՎԵԿՇՌԻՆ ԱՎԵԼԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

Մայր ջրանցքներ

NN ը/կ ՋՕԸ-ի անվանումը Գույքի անվանումը Գույքի վրա կատարված աշխատանքների արժեքը (դրամ) Ընդամենը (դրամ)

1. «Շիրակ» ՋՕԸ Շիրակի մայր ջրանցք 72391791 359,692,595

Բաժանարար 26 37376214

Ախուրյանի աջափնյա ջրանցք 249924590

2. «Վաղարշապատ» ՋՕԸ Շահի առու 131302919 131,302,919

3. «Արտաշատ» ՋՕԸ Դվինի մայր ջրանցք 239182910 239,182,910

4. «Ազատ» ՋՕԸ Մխչյանի մայր ջրանցք 159536568 159,536,568

5. «Մերձափնյա» ՋՕԸ Մրգաշատ ջրանցք 23044680 23,044,680

6. «Եղվարդ» ՋՕԸ Արզնու ճյուղ 11608901 11,608,901

7. «Խոյ» ՋՕԸ Մեծամորի պոմպակայանի ջրթող 34172703 34,172,703

Ընդամենը 958 541 276 958,541,276

Պոմպակայաններ

NN ը/կ Շահագործողի անվանումը Գույքի անվանումը Գույքի վրա կատարված աշխատանքների արժեքը (դրամ) Ընդամենը (դրամ)

1. «Ազատ» ՋՕԸ «Բուրաստան» պոմպակայան 205,971,110 566,238,598

«Բաղրամյան» պոմպակայան 360,267,488

2. «Արարատ» ՋՕԸ «Խոր Վիրապ» պոմպակայան 305,791,215 2,425,456,802

«Ավշար Այգեվան» պոմպակայան 828,134,868

Նոյակերտ» պոմպակայան 201,986,685

«Արմաշ» պոմպակայան 1,089,544,034

3. «Թալին» ՋՕԸ «Սարալանջ» պոմպակայան 861,352,335 1,745,346,410

«Դաշտադեմ» պոմպակայան 883,994,075

4. «Մարտունի» ՋՕԸ «Մարտունի» պոմպակայան 884,761,672 2,049,533,013

«Զոլաքար» պոմպակայան 1,164,771,341

5. «Իջևան» ՋՕԸ «Աչաջուր 1» պոմպակայան 318,282,747 318,282,747

6. «Որոտան» ՋՕԸ «Որոտան 2» պոմպակայան 866,356,060 866,356,060

7. «Նոյեմբերյան» ՋՕԸ «Նոյեմբերյան 1» պոմպակայան 1,275,527,418 2,048,815,609

«Նոյեմբերյան 1» պոմպակայանի պատվար 773,288,191

Ընդամենը 10,020,029,239 10,020,029,239

ԸՆԴԱՄԵՆԸ 10,978,570,515

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2015 թվականի

մայիսի 27-ի N 565-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆՅԱՆ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆԵՐԴՐՎՈՂ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ ԳՈՒՅՔԻ

Մայր ջրանցքներ

NN ը/կ Գույքի անվանումը Գույքի վրա կատարված աշխատանքների արժեքը (դրամ)

1. Ստորին Հրազդանի մայր ջրանցք 1-ին հերթ 1,065,255,000

2. Ստորին Հրազդանի մայր ջրանցք 2-րդ հերթ 254,703,186

3. Արտաշատի մայր ջրանցք 334,951,969

4. Արզնի-Շամիրամ 1-ին հերթի ջրանցք 3,014,581,833

5. Արզնի-Շամիրամ 2-րդ հերթի ջրանցք 2,070,847,841

6. Քասախի աջափնյա և ձախափնյա ջրանցքներ 12,214,838

Ընդամենը 6,752,554,667

Պոմպակայաններ

NN

ը/կ Գույքի անվանումը Գույքի վրա կատարված աշխատանքների արժեքը (դրամ)

1. «Մխչյան 1» պոմպակայան 1,654,979,168

2. «Ռանչպար 1» պոմպակայան 2,047,799,624

3. «Մխչյան 2» պոմպակայան 911,594,427

4. «Ռանչպար 2» պոմպակայան 1,048,461,293

Ընդամենը 5,662,834,512

ԸՆԴԱՄԵՆԸ

12,415389,179

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2015 թվականի

մայիսի 27-ի N 565-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ԱԽՈՒՐՅԱՆ-ԱՐԱՔՍ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆԵՐԴՐՎՈՂ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ ԳՈՒՅՔԻ

NN

ը/կ Գույքի անվանումը Գույքի վրա կատարված

աշխատանքների արժեքը (դրամ)

1. Արմավիրի մայր ջրանցք 155,170,822

2. Թալինի մայր ջրանցք 68,507,342

3. Թալինի ձախ ափ 54,371,671

4. Թալինի աջ ափ 18,051,048

Ընդամենը 296,100,883

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2015 թվականի

մայիսի 27-ի N 565-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ՄԵԼԻՈՐԱՑԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆԵՐԴՐՎՈՂ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ ԳՈՒՅՔԻ

NN ը/կ Գույքի անվանումը Գույքի վրա կատարված աշխատանքների արժեքը (դրամ)

1. Արարատյան դաշտի դրենաժային համակարգ 868,734,622

Ընդամենը 868,734,622

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2015 թվականի

մայիսի 27-ի N 565-Ա որոշման

Ց Ա Ն Կ

Հայաստանի Հանրապետության ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՎԵԼԻՔ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ ԳՈՒՅՔԻ

Երրորդ կարգի ջրանցքներ

NN ը/կ ՋՕԸ-ի անվանումը Համայնքը Գույքի վրա կատարված աշխատանքների արժեքը (դրամ)

Երևան Նորաբաց 71,540,194

Արարատի մարզ

1. Արարատ ՋՕԸ Լուսառատ 88,254,831

Ոսկետափ 40,906,254

Սուրենավան 87,860,333

2. Վեդի ՋՕԸ Նոր կյանք 37,170,942

Վեդի 103,824,788

Արալեզ 80,957,004

Ուրցաձոր 144,063,023

Գինեվետ 25,598,351

Դաշտաքար 42,878,015

Բանավան 25,598,351

Գոռավան 123,185,856

Սիսավան 24,330,934

Փոքր Վեդի 80,655,892

3. Ազատ ՋՕԸ Ջրահովիտ 40,182,375

4. Մասիս ՋՕԸ Դարակերտ 97,665,431

Մասիս 89,569,615

Գեղարքունիքի մարզ

5. Մարտունի ՋՕԸ Գեղհովիտ 94,780,375

6. Վարդենիս ՋՕԸ Ծովակ 62,138,736

Կարճաղբյուր 42,770,517

Ակունք 59,050,542

Լուսակունք 25,829,956

Մեծ Մասրիկ 26,188,136

Խաչաղբյուր 41,466,033

7. Գավառ ՋՕԸ Գեղարքունիք 144,157,062

Լանջաղբյուր 119,348,829

Արագածոտնի մարզ

8. Շամիրամ ՋՕԸ Կոշ 48,626,425

Ագարակավան 26,350,599

Արագածոտն 28,195,651

Ներքին Բազմաբերդ 37,160,344

Պարտիզակ 7,482,524

Արուճ 19,761,753

Նոր Եդեսիա 55,493,772

Նոր Շամիրամ 227,788,293

9. Փարպի ՋՕԸ Փարպի 39,525,410

Ագարակ 17,642,761

Ուջան 128,221,796

10. Ապարան-Արագած ՋՕԸ Ափնագյուղ 39,901,208

Արմավիրի մարզ

11. Ակնալիճ ՋՕԸ Խորոնք 47,277,533

Մեծամոր 39,572,873

Տարոնիկ 36,999,252

Առատաշեն 96,930,061

12. Արմավիր ՋՕԸ Լենուղի 32,272,469

Մրգաշատ 55,327,768

13. Սև Ջուր-Ախթամար ՋՕԸ Զարթոնք 27,088,688

Վարդանաշեն (Եղեգնուտ) 28,333,279

14. Խոյ ՋՕԸ Ակնալիճ 45,552,540

Ամբերդ 36,869,566

Արագած 41,350,184

Դողս 80,659,000

Ֆերիկ 50,182,908

Գեղակերտ 104,366,824

Հայթաղ 60,902,715

Հովտամեջ 135,403,614

Ծաղկալանջ 4,888,357

Ծիածան 31,555,499

15. Մերձափնյա ՋՕԸ Մարգարա 47,092,999

16. Թալին ՋՕԸ Արգինա 48,776,874

17. Շենիկ ՋՕԸ Դալարիկ 235,701,257

Կողբավան 100,327,352

Տալվորիկ 120,896,723

Շենիկ 81,583,805

18. Վաղարշապատ ՋՕԸ Այգեկ 42,540,633

Արտիմետ 46,701,134

Մերձավան 36,833,976

Ծաղկունք 76,701,393

Սյունիքի մարզ

19. Որոտան ՋՕԸ Գորիս 132,915,727

20. Ղափան ՋՕԸ Կապան (Բարաբաթում) 24,171,894

21. Սիսիան ՋՕԸ Սիսիան (Ախլաթյան) 31,902,653

Տավուշի մարզ

22. Նոյեմբերյան ՋՕԸ Կողբ 28,100,212

Արճիս 17,542,371

Հաղթանակ 57,970,219

23. Ուտիք ՋՕԸ Մովսես 21,155,145

24. Իջևան ՋՕԸ Աչաջուր 66,574,065

Լուսաձոր 53,638,512

Սև քար 176,395,620

Վայոց ձորի մարզ

25. Եղեգնաձոր ՋՕԸ Գլաձոր 22,281,851

Աղավնաձոր 35,014,898

Վերնաշեն 41,283,808

Եղեգնաձոր (Մեշա) 62,811,242

Եղեգնաձոր (Գլաձոր-Հայտրանս) 23,091,172

Եղեգնաձոր (Ճանշին) 17,033,838

Եղեգնաձոր (փախստականներ) 64,535,884

Խաչիկ 27,733,439

Եղեգնաձոր, Հոպիկներ 43,893,361

Եղեգնաձոր, Մալիշկա 28,606,171

Ռինդ 49,914,681

Կոտայքի մարզ

26. Եղվարդ ՋՕԸ Քասախ 40,974,726

Եղվարդ 361,802,652

«Ջրվեժ-Ձորաղբյուր» ՋՕԸ Նոր գյուղ 70,913,747

Ակունք 23,496,117

Կոտայք 22,375,788

Վան այգեգործական 17,705,693

Արզնի 17,579,090

Լոռու մարզ

27. «Լոռու ջրանցք» ՋՕԸ Օձուն 12,855,003

Ճոճկան 67,333,092

Այգեհատ 34,267,784

Շիրակի մարզ

28. «Շիրակ» ՋՕԸ Վահրամաբերդ 21,096,301

Ազատան 50,269,978

Սպանդարյան 32,868,013

Փանիկ 50,727,277

Արևշատ 24,149,245

Նոր կյանք 25,131,322

Ընդամենը 6,188,924,778

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։