Հոդված 2
Հոդված 2.
Սույն օրենքի գործողությունը տարածվում է նաև մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա: Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ 2 ամսվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է զինվորական ծառայության ընթացքում զինծառայողի ստացած վնասվածքն արտերկրում բուժման, ինչպես նաև ճանապարհածախսի և կեցության գումար հատկացնելու կարգը և պայմանները:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2015 թ. հուլիսի 2
Երևան
ՀՕ-72-Ն