Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 539-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հունիսի 2015 թվականի N 560-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 539-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղելու մասին» N539-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.

1) որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետը «Սերգո Կարապետյանինը» բառերից հետո լրացնել «Հրանուշ Հակոբյանինը» բառերով:

2) որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետը «Վարդան Ասոյանինը» բառերից առաջ լրացնել «Կարեն Նազարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ» բառերով:

3) որոշման հավելվածը «Ա. Աշոտյան-ՀՀ կրթության և գիտության նախարար» բառերից հետո լրացնել «Հ. Հակոբյան-ՀՀ սփյուռքի նախարար, Կ.Նազարյան-ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ» բառերով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. հունիսի 30

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։