Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ` ՍՈՉԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հունիսի 2015 թվականի N 517-Ա

ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ` ՍՈՉԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. ԱՊՀ անդամ-պետությունների համակարգող տրանսպորտային խորհրդակցության տրանսպորտի նախարարների աշխատանքային հանդիպմանը և «Ռազմավարական գործընկերություն-1520» միջազգային երկաթուղային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի՝ 2015 թվականի հունիսի 4-6-ը Սոչի (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Սոչի գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. հունիսի 18

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։