Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ԳԱՂՏՆԱԳՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սույն Համաձայնագրի նպատակների համար օգտագործվում են հետևյալ հասկացությունները.

Գաղտնիության դրոշմագիր - ռեկվիզիտ, որը վկայում է գաղտնի տեղեկությունների կրիչի մեջ առկա տեղեկությունների գաղտնիության աստիճանը` դրված հենց կրիչի կամ դրան կցված փաստաթղթի վրա:

Գաղտնի տեղեկությունների կրիչներ - նյութական օբյեկտներ, այդ թվում՝ ֆիզիկական դաշտեր, որոնցում գաղտնի տեղեկությունները գտնում են իրենց արտացոլումը խորհրդանիշների, պատկերների, ազդանշանների, տեխնիկական որոշումների և գործընթացների տեսքով:

Կողմ հանդիսացող պետությունների կազմակերպություններ - պետական մարմիններ կամ այլ կազմակերպություններ, որոնք իրենց տրամադրության տակ ունեն գաղտնի տեղեկություններ:

Տեղեկությունների գաղտնիության աստիճանի վերանայում - գաղտնի տեղեկությունների հետագա պաշտպանության կամ գաղտնազերծման նպատակահարմարությունը որոշելու նպատակով գաղտնի տեղեկությունների գնահատման ընթացակարգ:

Գաղտնի տեղեկություններ - Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության գոյության շրջանում գաղտնագրված տեղեկություններ, որոնց գաղտնիության աստիճանը ենթակա է վերանայման, որոնք չեն դասվում պետական գաղտնիքների շարքին այն պետություններում, որտեղ որոշում է կայացվել դրանց գաղտնիության աստիճանի վերանայման մասին:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։