ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հուլիսի 2015 թվականի N 603-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով Հայաստան-ԵՄ համագործակցության ենթակոմիտեի վեցերորդ նիստին մասնակցելու նպատակով 2015 թվականի հուլիսի 16-18-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության՝ Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Վիգեն Քոչարյանինը, Գագիկ Եգանյանինը և Թամարա Շաքարյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Արայիկ Ավետիսյանինը` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Արա Մարգարյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
4) Նորայր Աբգարյանինը` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վիգեն Քոչարյանի` Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. հուլիսի 14
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2015 թ.
հուլիսի 14-ի N 603-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-18-Ը Բելգիայի Թագավորություն (ԲՐՅՈՒՍԵԼ) ՄԵԿՆՈՂ՝ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Վ. Քոչարյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար)
Գ. Եգանյան - ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ
Ա. Ավետիսյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարչության պետ
Ա. Մարգարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Եվրոպայի վարչության խորհրդական
Ն. Աբգարյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության շտաբի միջազգային համագործակցության վարչության միջազգային ոստիկանական համագործակցության բաժնի պետի տեղակալ
Թ. Շաքարյան - ՀՀ գլխավոր դատախազության իրավական ապահովման և եվրաինտեգրման բաժնի պետ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան