Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13.

Եզրափակիչ և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետությունում աշխատող, «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված աշխատանքի թույլտվություն չունեցող օտարերկրացիների գործատուները աշխատանքի թույլտվության տրամադրման կարգը սահմանող իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո` 60 օրվա ընթացքում, օտարերկրացիների հետ որոշակի ժամկետով կնքած աշխատանքային պայմանագրերի (ծառայությունների մատուցման պայմանագրերի) կրկնօրինակները ներկայացնում են լիազորված մարմին՝ առձեռն հանձնելու կամ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով` հաշվառման համար:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալուց հետո գործատուներն իրավունք ունեն օտարերկրացի աշխատողի հետ աշխատանքային պայմանագիր (ծառայությունների մատուցման պայմանագրեր) կնքելու և նրա աշխատանքն օգտագործելու՝ «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրամադրված աշխատանքի թույլտվության հիման վրա:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ս. Սարգսյան

2015 թ. հուլիսի 14

Երևան

ՀՕ-82-Ն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։