Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8.

Օրենքի 27-րդ հոդվածում՝

1) 1-ին մասից «Հայաստանի Հանրապետության» բառերից հետո «աշխատանքային» բառը հանել.

2) 2-րդ մասից հանել «օտարերկրացիների աշխատանքի և զբաղվածության բնագավառում» բառերը.

3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Օտարերկրացու հետ աշխատանքային պայմանագիրը (ծառայությունների մատուցման պայմանագիրը) կնքելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, գործատուն դրա կրկնօրինակը ներկայացնում է լիազորված մարմին՝ առձեռն հանձնելու կամ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով` հաշվառման համար: Աշխատանքային պայմանագրի և դրանում կատարվող փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվությունը լիազորված մարմինը պարբերաբար տեղադրում է իր պաշտոնական ինտերնետային կայքէջում:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։