Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 19 ՀՈՒՆԻՍԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ N 611-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

19 հունիսի 2015 թ.

ք. Երևան N 611-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԷՅ ԸՆԴ ԷՄ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 1527-Ն որոշման 3-րդ կետի առաջին ենթակետով հաստատված Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ՝ ՀՀ ՏԿԱԻՆ) կանոնադրության 7-րդ կետի 2-րդ ենթակետի «ի» պարբերությամբ և 15-րդ կետի 4-րդ ենթակետով և հաշվի առնելով ՀՀ ՏԿԱԻՆ պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորման հանձնաժողովի 17.06.2015 թվականի N 21 նիստի եզրակացությունը.

Հրամայում եմ`

1. «ԷՅ ԸՆԴ ԷՄ» ՍՊԸ-ին տալ պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզիա:

2. ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորման հանձնաժողովի նախագահ Ա. Բախշյանին՝ 5-օրյա ժամկետում ապահովել «ԷՅ ԸՆԴ ԷՄ» ՍՊԸ-ին համապատասխան լիցենզիայի տրամադրումը:

3. Հրամանը հայտարարել ըստ առնչության:

4. Հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

Ա. Երիցյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։