Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 25 ՀՈՒՆԻՍԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ N 615-Ա/Ք ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

25 հունիսի 2015 թ. N 615-Ա/Ք

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՄՈՍԿՎԱՅԻ Մ. Վ. ԼՈՄՈՆՈՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ԴԱՇՆԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆԸ /ԵՐԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՄԱՐ/ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ, ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՄԻ ՇԱՐՔ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 8-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված N 19 հավելվածի 3-րդ, 4-րդ և 8-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով»-ի N 74/4բ եզրակացությունը՝

Հրամայում եմ`

1. «ՄՈՍԿՎԱՅԻ Մ. Վ. ԼՈՄՈՆՈՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» դաշնային պետական բյուջետային կրթական հաստատությանը /Երևանի մասնաճյուղի համար/ տալ մագիստրոսի կրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, 2 տարի ուսման տևողությամբ, ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային 100-ական տեղերով՝ 010400-«Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», 030500-«Իրավագիտություն», 030600-«Լրագրություն», 030700-«Միջազգային հարաբերություններ», 031100-«Լեզվաբանություն /ռուսաց լեզու, անգլերեն/» մասնագիտութունների գծով գործունեության իրականացման լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մ. Ղազարյանին:

Ա. Աշոտյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։