«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 սեպտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 օգոստոսի 2002 թվականի N 1314-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի մասին» N 338 որոշման 6-րդ կետի պահանջի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարման դպրոցի հաշվեկշռում արտացոլված 99401827 դրամ հաշվեկշռային արժեքով՝ շենք և շինություն չհանդիսացող ամբողջ գույքը։
2. «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության կառավարման դպրոցի հաշվեկշռում արտացոլված՝ 4805,1 քառ. մետր ընդհանուր մակերես և 40824341 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող շենքերն ու շինությունները՝ համաձայն հավելվածի։
3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարման դպրոցի հաշվեկշռում արտացոլված շենքերն ու շինություններն ընդունել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հաշվեկշիռ։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2002 թ. օգոստոսի 30
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
օգոստոսի 1-ի N 1314-Ն որոշման
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Անվանումը Թողարկման տարեթիվը Սկզբնական արժեքը Հաշվեկշռային արժեքը
(դրամ) Մաշվա-
ծությունը(դրամ) Մնացոր-
դային արժեքը
(դրամ) Տարածքը
(քառ. մ)
1. Ուսումնական մասնաշենք 1965 թ. 208.000 ռուբլի 16.184.173 974.013 15.210.160 2850.0
2. Արհեստանոցի մասնաշենք 1989 թ. 282.627 ռուբլի 15.475.592 931.040 14.544.552 840.0
3. Ճաշարան 1965 թ. 74.200 ռուբլի 2.414.576 148.288 2.266.288 780.0
4. Դարբնոց 1997 թ. 1.000.000 դրամ 1.000.000 60.000 940.000 98.5
5. Ավտոտնակ՝ 3 մեքենայի համար 1997 թ. 3.000.000 դրամ 3.000.000 150.000 2.850.000 91.8
6. Ավտոտնակ՝ 2 մեքենայի համար 1997 թ. 1.500.000 դրամ 1.500.000 75.000 1.425.000 61.2
7. Ավտոտնակ՝ 1 մեքենայի համար 1997 թ. 500.000 դրամ 500.000 25.000 475.000 30.6
8. Պահեստ 1997 թ. 750.000 դրամ 750.000 37.500 712.500 53.0
Ընդամենը 40.824.341 2.400.841 38.423.500 4805.1
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան