Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 57. Անցումային դրույթներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 57. Անցումային դրույթներ

1. Աշխատանքային գրքույկների ներկայացման պարտադիր պահանջը դադարեցվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո աշխատանքի ընդունվողների մասով:

2. Հիմնական աշխատավայրի գործատուն պարտավոր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով 2017 թվականի հունվարի 1-ից հետո՝ հինգ տարվա ընթացքում, իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները՝

1) ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին՝ աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու նպատակով.

2) հանձնել աշխատողներին` աշխատանքային գրքույկում լրացնելով հանձնելու տարին, ամիսը, ամսաթիվը, ինչպես նաև աշխատողի պահանջով` աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը, զբաղեցրած պաշտոնի կամ կատարած աշխատանքի մասին տեղեկությունները, համատեղության կարգով աշխատելու ժամանակահատվածը, եթե աշխատողը գործատուին է ներկայացնում համատեղությամբ աշխատանքը հաստատող փաստաթուղթ:

2.1. Սկսած 2020 թվականի հունվարի 1-ից` գործատուները, սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ, «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվական բազայի տեղեկատվության հիման վրա իրենց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձանց աշխատանքային գրքույկները ներկայացնում են հետևյալ ժամկետներում.

1) 1000 և ավելի աշխատող ունեցող գործատուները` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ծանուցվելուց հետո` երեք ամսվա ընթացքում.

2) 300-ից 1000 աշխատող ունեցող գործատուները` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ծանուցվելուց հետո` վեց ամսվա ընթացքում.

3) 100-ից 300 աշխատող ունեցող գործատուները` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ծանուցվելուց հետո` ինը ամսվա ընթացքում.

4) 50-ից 100 աշխատող ունեցող գործատուները` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ծանուցվելուց հետո՝ տասներկու ամսվա ընթացքում.

5) մինչև 50 աշխատող ունեցող գործատուները` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ծանուցվելուց հետո` տասնհինգ ամսվա ընթացքում:

2.2. Սույն հոդվածի 2.1-ին մասով նշված ժամկետներում աշխատանքային գրքույկները չներկայացրած գործատուների վրա գրքույկները ներկայացնելու պարտականությունը կարող է դրվել դատական կարգով:

3. Եթե աշխատանքային պայմանագիրը լուծվում է մինչև սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով աշխատանքային գրքույկի հանձնումը, ապա հիմնական աշխատավայրի գործատուն սույն օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված կարգով աշխատողի հետ վերջնահաշվարկի հետ միասին աշխատողի աշխատանքային գրքույկը հանձնում է աշխատողին` սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան:

(57-րդ հոդվածը փոփ. 22.11.18 ՀՕ-416-Ն, փոփ., լրաց. 16.07.20 ՀՕ-381-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։