Հոդված 4
Հոդված 4.
Օրենքի 9-րդ հոդվածում`
1) 1-ին և 2-րդ մասերի «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված «ներմուծում՝ ազատ շրջանառության համար» ռեժիմով» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով» բառերով.
2) 2-րդ մասի`
ա. «ա» կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Վերջիններս ներկայացված իրերը (խմբաքանակը) հարգորոշելուց հետո դրանց վրա ներմուծողի հայեցողությամբ կամ դրոշմում են իրենց տարբերանիշը կամ դրանց վրա ամրացնում են իրենց տարբերանիշով դրոշմված կախոց, որոնց համար տալիս են համապատասխան տեղեկանք.»,
բ. «գ» կետի «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերով.
3) 3-րդ մասի «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով նախատեսված մյուս ռեժիմներով» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ մաքսային ընթացակարգերով բաց թողնված» բառերով: