Հոդված 1
Հոդված 1
1. Մի Կողմի պետության տարածքում ժամանակավորապես գտնվող մյուս Կողմի պետության քաղաքացիներն ազատվում են մուտքի պետության իրավասու մարմիններում 30 օրվա ընթացքում գրանցվելու (ըստ գտնվելու վայրի՝ հաշվառման կանգնելու) պարտականությունից։
2. Սույն Հոդվածի 1-ին կետում նշված ժամանակավորապես գտնվելու ժամկետը հաշվարկվում է մի Կողմի պետության քաղաքացու՝ մյուս Կողմի պետության տարածք մուտք գործելու օրվանից, որը հաստատվում է սահմանային հսկողության մարմինների կողմից մյուս Կողմի պետության տարածք մուտք գործելու պահին կատարված նշագրումը կրող միգրացիոն քարտով կամ սահմանային հսկողության մարմինների կողմից մյուս Կողմի պետության տարածք մուտք գործելու պահին անձնագրում կատարված նշագրումով:
3. Մի Կողմի պետության քաղաքացու 30 օրից ավելի ժամկետով մյուս Կողմի պետության տարածքում գտնվելու դեպքում տվյալ քաղաքացին պարտավոր է գրանցվել (ըստ գտնվելու վայրի՝ հաշվառման կանգնել) մուտքի պետության իրավասու մարմիններում` այդ պետության օրենսդրությանը համապատասխան: