Հոդված 3
Հոդված 3.
Օրենքի 4-րդ հոդվածում՝
1) «թափոնների տեղադրում» հասկացության «տարածմանը» բառը փոխարինել «տարածման կանխարգելմանը» բառերով.
2) «հատուկ հատկացված տեղեր» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«հատուկ հատկացված տեղեր՝ թափոնների գործածության համար օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված վայրեր՝ թափոնների տեղաբաշխման տեղեր, պոլիգոններ, թափոնակուտակիչներ, աղբավայրեր, համալիրներ, շինություններ, արդյունաբերական հրապարակներ, պոչամբարներ, արտադրական լցակույտերի, մակաբացման ապարների տեղամասեր.».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«ընդերքօգտագործման թափոններ` օգտակար հանածոների ուսումնասիրության, արդյունահանման, վերամշակման և հարստացման արդյունքում առաջացած մակաբացման ապարներ և այլ թափոններ.
մակաբացման ապարներ՝ հանքամարմինները կողքերից պարփակող և վրայից ծածկող, ինչպես նաև հանքամարմինների սահմաններում գտնվող դատարկ ապարներ և ոչ հաշվեկշռային պաշարներին դասվող օգտակար հանածոներ, որոնք ենթակա են դեպի հատուկ հատկացված տեղեր փոխադրման:»: