Հոդված 6
Հոդված 6.
Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Թափոնների գոյացման, վերամշակման և օգտահանման օբյեկտների ռեեստրի վարումն իրականացնում է բնապահպանության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմինը, որին թափոններ առաջացնող, վերամշակող և օգտահանող անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ու ժամկետներում ներկայացնում են ռեեստրային գրանցման հաշվետվություն:»: