Հոդված 7
Հոդված 7.
Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 16. Թափոնների հեռացման վայրերի ռեեստրի վարումը
1. Թափոնների հեռացման վայրերի (ինչպես գործող, այնպես էլ փակված կամ կոնսերվացված) հաշվառման և նկարագրման նպատակով բնապահպանության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով վարում է թափոնների հեռացման վայրերի ռեեստրը:
2. Թափոնների հեռացման վայրերի ռեեստրի վարման նպատակով թափոնների տեղադրման, վնասազերծման և թաղման գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ու ժամկետներում բնապահպանության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմին են ներկայացնում ռեեստրային գրանցման թերթիկ:
3. Թափոնների հեռացման վայրերի ռեեստրի տվյալները ենթակա են ամենամյա ճշգրտման:»: