ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հուլիսի 2015 թվականի N 649-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
2019 թվականին Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի անցկացման հետ կապված կազմակերպչական աշխատանքների իրականացումն ապահովելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. հուլիսի 20
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2015 թ.
հուլիսի 20-ի N 649-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Է. Տարասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
Ն. Նիկողոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վարչության պետ
Ս. Պետրոսյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի կապի և տեղեկատվայնացման վարչության պետ
Ս. Աբգարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետ
Վ. Վարդանյան - ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության պետ
Ա. Պողոսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն
Կ. Մուխսյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական վարչության առաջատար մասնագետ (համաձայնությամբ)
Ա. Ասլանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության փորձագետ
Բ. Ենգիբարյան - Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)
Հ. Չոբանյան - Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն, «Յու Այ Թի Ի Էքսպո» ընկերության տնօրեն (համաձայնությամբ)
Հ. Միրզոյան - Հայաստանի զարգացման հիմնադրամի արտահանման գծով տնօրեն (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան