ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հուլիսի 2015 թվականի N 795-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. հուլիսի 20
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
հուլիսի 16-ի N 795-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
(հազ. դրամ)
Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներն ու դրանց տարրերի անվանումները Ցուցանիշների փոփոխություն
(մուտքերի ավելացումը նշված է դրական նշանով)
ինն ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ 100,000.0 -
այդ թվում՝
Ա.Ներքին աղբյուրներ-ընդամենը 100,000.0 -
այդ թվում՝
2. Ֆինանսական զուտ ակտիվներ 100,000.0 -
այդ թվում՝
2.6.Այլ 100,000.0 -
Ժամանակավորապես ազատ միջոցներ 100,000.0 -
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
հուլիսի 16-ի N 795-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բաժինը Խումբը Դասը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և վերջիններս իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխություն (ծախսերի ավելացումները բերված են դրական նշանով)
ինն ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ 100,000.0 -
այդ թվում`
01 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 100,000.0 -
այդ թվում`
06 Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող) 100,000.0 -
այդ թվում`
01 Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող) 100,000.0 -
07. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայություններից ստացվող եկամուտների հաշվին կոմիտեի համակարգի պահպանում 100,000.0 -
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի կոմիտե 100,000.0 -
այդ թվում`
Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ 100,000.0 -
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան