ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հուլիսի 2015 թվականի N 659-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Վրաստանի առողջապահության նախարարի հետ հանդիպելու նպատակով 2015 թվականի հուլիսի 26-29-ը Վրաստան (Թբիլիսի) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության՝ Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Արմեն Մուրադյանինը, Կարեն Կոստանյանինը, Սարո Ծատուրյանինը և Շահեն Դուրգարյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. հուլիսի 24
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2015 թ.
հուլիսի 24-ի N 659-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-29-Ը ՎՐԱՍՏԱՆ (Թբիլիսի) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Մուրադյան - ՀՀ առողջապահության նախարար (պատվիրակության ղեկավար)
Կ. Կոստանյան - ՀՀ առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ
Ս. Ծատուրյան - ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ
Շ. Դուրգարյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի վարորդ (ավտոմեքենայի պետհամարանիշը՝ 006 LL 55)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան