Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
23 հուլիսի 2015 թվականի N 35
14. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ 2015-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի նիստի 54-րդ արձանագրության 33-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության հայեցակարգին հավանություն տալու մասին» որոշման 2-րդ կետի`
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության հայեցակարգից բխող 2015-2017 թվականների միջոցառումների ծրագրին` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. հուլիսի 27
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2015 թ.
հուլիսի 23-ի նիստի N 35
արձանագրային որոշման
մ ի ջ ո ց ա ռ ու մ ն ե ր ի ծ ր ա գ ի ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ երիտասարդական պետական քաղաքականության ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ 2015-2017 թվականների
NN ը/կ Գործողությունը Պատասխանատու կառույցը Համագործակից կառույցը (կառույցները) Իրականացման ժամկետները Ֆինանսավորման աղբյուրները
Ուղղություն 1. ՀՀ հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային կյանքին երիտասարդների մասնակցության խթանում
1.1 ՀՀ-ում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների գործունեության և հասարակական կյանքին երիտասարդների մասնակցությանն ուղղված ծրագրերի խթանում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ (համաձայնությամբ),
Հայաստանի երիտասարդական հիմնադրամ (համաձայնությամբ) 2015-2017 թթ. ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում,
ՀՀ օրենքով չարգելված միջոցներ
1.2 Համահայկական, հանրապետական երիտասարդական փառատոների, համաժողովների, գիտաժողովների, կոնֆերանսների, դասընթացների կազմակերպում և մասնակցության խթանում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն ՀՀ սփյուռքի նախարարություն,
ՀՀ մարզպետարաններ, «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ (համաձայնությամբ),
հասարակական կազմակերպություններ(համաձայնությամբ),
Հայաստանի երիտասարդական հիմնադրամ (համաձայնությամբ) 2015-2017 թթ. ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում
1.3 Երիտասարդների խնդիրներին առնչվող տեղեկատվական ծրագրերի կազմակերպում և հեռարձակում, երիտասարդական էլեկտրոնային թերթի հրապարակում, տեղեկատվության տրամադրում մամուլով և համացանցով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ (համաձայնությամբ),
Հայաստանի երիտասարդական հիմնադրամ
(համաձայնությամբ), պետական կառավարման մարմիններ 2015-2017 թթ. ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում,
ՀՀ օրենքով չարգելված միջոցներ
1.4 Մարդու հիմնարար իրավունքների, ազատությունների, ինչպես նաև սոցիալական, տնտեսական, քաղաքացիական և քաղաքական մասնակցության վերաբերյալ միջոցառումների իրականացում՝ ուղղված երիտասարդության շրջանում իրազեկվածության բարձրացմանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ (համաձայնությամբ), հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ),
ԲՈՒՀ-եր (համաձայնությամբ), երիտասարդների ոչ ֆորմալ խմբեր (համաձայնությամբ),
Հայաստանի երիտասարդական հիմնադրամ
(համաձայնությամբ) 2015-2017 թթ. ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում,
ՀՀ օրենքով չարգելված միջոցներ
1.5 Մարզերում գործող երիտասարդական ուղղվածություն ունեցող հասարակական կազմակերպությունների կարողությունների և հմտությունների զարգացման նպատակով թրեյնինգների, սեմինարների և այլ միջոցառումների կազմակերպում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն ՀՀ մարզպետարաններ, «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ (համաձայնությամբ),
հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ),
Հայաստանի երիտասարդական հիմնադրամ (համաձայնությամբ) 2015-2017 թթ. ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում,
ՀՀ օրենքով չարգելված միջոցներ
1.6 Երիտասարդների իրավագիտակցության մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ (համաձայնությամբ),
Հայաստանի երիտասարդական հիմնադրամ (համաձայնությամբ) 2015-2017 թթ. ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում,
ՀՀ օրենքով չարգելված միջոցներ
1.7 Մեթոդական, ուսուցողական, տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն ԼՂՀ, ինչպես նաև հայկական սփյուռքի երիտասարդական կազմակերպություններին և ոչ ֆորմալ խմբերին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն ՀՀ սփյուռքի նախարարություն,
ՀՀ պաշտպանության նախարարություն,
«Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ (համաձայնությամբ),
Հայաստանի երիտասարդական հիմնադրամ
(համաձայնությամբ) 2015-2017 թթ. ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում,
ՀՀ օրենքով չարգելված միջոցներ
Ուղղություն 2. Երիտասարդության զբաղվածության և սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ մեխանիզմների մշակում
2.1 Երիտասարդության մասնագիտական կողմնորոշման և աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտություններ ընտրելու ուղղությամբ շարունակական հանդիպումների կազմակերպում և անհրաժեշտ խորհրդատվության տրամադրում երիտասարդներին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ (համաձայնությամբ), ՀՀ կրթության և գիտության նախարարություն,
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,
հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ),
Հայաստանի երիտասարդական հիմնադրամ (համաձայնությամբ) 2015-2017 թթ. ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում,
ՀՀ օրենքով չարգելված միջոցներ
2.2 Երիտասարդների (այդ թվում` նաև սահմանափակ հնարավորություններով) շրջանում փոքր և միջին ձեռներեցության խթանմանը, բիզնես սկսելու և վարելու հմտությունների զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ (համաձայնությամբ), ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,
ՀՀ մարզպետարաններ,
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն,
պետական կառավարման մարմիններ,
Հայաստանի երիտասարդական հիմնադրամ (համաձայնությամբ) 2015-2017 թթ. ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում
Ուղղություն 3. Երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի խթանում
3.1 Երիտասարդների, այդ թվում՝ սահմանափակ հնարավորություններով երիտասարդների շրջանում մարզական միջոցառումների կազմակերպում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն ՀՀ մարզպետարաններ, հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ),
Հայաստանի երիտասարդական հիմնադրամ
(համաձայնությամբ) 2015-2017 թթ. ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում,
ՀՀ օրենքով չարգելված միջոցներ
3.2 Երիտասարդների համար ՄԻԱՎ‑ՁԻԱՀ-ի, սեռավարակների կանխարգելիչ միջոցառումների կազմակերպում, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն նյութերի), ծխախոտի, ալկոհոլի օգտագործման և այլ վնասակար սովորությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումներ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ (համաձայնությամբ),
ՀՀ առողջապահության նախարարություն,
Հայաստանի երիտասարդական հիմնադրամ
(համաձայնությամբ) 2015-2017 թթ. ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում,
ՀՀ օրենքով չարգելված միջոցներ
3.3 Երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի խթանում`
զանգվածային միջոցառումների, իրազեկվածության բարձրացման, մրցույթների, քարոզարշավների կազմակերպման միջոցով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ (համաձայնությամբ),
ՀՀ առողջապահության նախարարություն,
ՀՀ կրթության և գիտության նախարարություն,
ՀՀ պաշտպանության նախարարություն,
Հայաստանի երիտասարդական հիմնադրամ (համաձայնությամբ) 2015-2017 թթ. ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում
Ուղղություն 4. Երիտասարդների հոգևոր-մշակութային արժեքների զարգացում և ռազմա-հայրենասիրական դաստիարակություն
4.1 Հանրապետության երիտասարդության շրջանում հայրենասիրական դաստիարակությանը, ազգային և հոգևոր-մշակութային արժեքների պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն ՀՀ պաշտպանության նախարարություն, «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ (համաձայնությամբ),
ՀՀ մշակույթի նախարարություն,
հասարակական կազմակերպություններ,
Հայաստանի երիտասարդական հիմնադրամ (համաձայնությամբ) 2015-2017 թթ. ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում
Ուղղություն 5. Ընտանեկան արժեքների պահպանում և զարգացում: Աջակցություն երիտասարդ ընտանիքներին
5.1 «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի մասին երիտասարդ ընտանիքներին խորհրդատվության և անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ (համաձայնությամբ),
Հայաստանի երիտասարդական հիմնադրամ (համաձայնությամբ) 2015-2017թթ. ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում
5.2 Վերարտադրողական առողջության պահպանման, հղիության արհեստական
ընդհատումների, այդ թվում պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատումների կանխարգելման վերաբերյալ երիտասարդների իրավագիտակցության մակարդակի բարձրացում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ (համաձայնությամբ)
«Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ (համաձայնությամբ),
Հայաստանի երիտասարդական հիմնադրամ (համաձայնությամբ) 2015-2017 թթ. ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում,
ՀՀ օրենքով չարգելված միջոցներ
5.3 Թրաֆիքինգի կանխարգելմանն ուղղված քարոզչական միջոցառումների կազմակերպում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,
«Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ (համաձայնությամբ),
Հայաստանի երիտասարդական հիմնադրամ (համաձայնությամբ) 2015-2017 թթ. ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում
Ուղղություն 6. Կրթության շարունակականություն և ոչ ֆորմալ կրթության ճանաչելիություն
6.1 Երիտասարդների սեռային հավասարության խնդիրների վերաբերյալ միջոցառումների իրականացում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ (համաձայնությամբ) «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ (համաձայնությամբ),
Հայաստանի երիտասարդական հիմնադրամ (համաձայնությամբ) 2015-2017 թթ. ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում,
ՀՀ օրենքով չարգելված միջոցներ
6.2 Աջակցություն երիտասարդ գիտնականներին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն,
ՀՀ կրթության և գիտության նախարարություն Հայաստանի երիտասարդական հիմնադրամ (համաձայնությամբ) 2015-2017 թթ. ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում,
ՀՀ օրենքով չարգելված միջոցներ
6.3 Ոչ ֆորմալ կրթության ճանաչելիությունը խթանող ծրագրերի իրականացում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ (համաձայնությամբ),
Հայաստանի երիտասարդական հիմնադրամ (համաձայնությամբ) 2015-2017 թթ. ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում
Ուղղություն 7. Աջակցություն միջազգային երիտասարդական համագործակցությանը և միջմշակութային երկխոսության զարգացմանը
7.1 Միջմշակութային հաղորդակցության և երկխոսությունների խթանում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ (համաձայնությամբ),
ՀՀ արտաքին գործերի նախարարություն,
Հայաստանի երիտասարդական հիմնադրամ
(համաձայնությամբ) 2015-2017 թթ. ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում,
ՀՀ օրենքով չարգելված միջոցներ
7.2 Միջազգային երիտասարդական համագործակցության զարգացմանն ուղղված ծրագրերի և միջոցառումների իրականացում, այլ երկրների երիտասարդության ոլորտում փորձի փոխանակում, միջազգային հանդիպումներին, փառատոներին, խորհրդաժողովներին և այլ միջոցառումներին հայաստանյան պատվիրակությունների և անհատ երիտասարդների մասնակցությանն աջակցություն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ (համաձայնությամբ),
ՀՀ արտաքին գործերի նախարարություն,
Հայաստանի երիտասարդական հիմնադրամ (համաձայնությամբ) 2015-2017 թթ. ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում
7.3 Երիտասարդության ոլորտում միջպետական, միջազգային կապերի խթանում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ (համաձայնությամբ),
ՀՀ արտաքին գործերի նախարարություն,
Հայաստանի երիտասարդական հիմնադրամ (համաձայնությամբ) 2015-2017 թթ. ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում
7.4 Հանրապետական և միջազգային համագործակցության ոլորտում երիտասարդների տեղեկացվածության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ (համաձայնությամբ),
Հայաստանի երիտասարդական հիմնադրամ (համաձայնությամբ) 2015-2017 թթ. ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում
Ուղղություն 8. Երիտասարդների շարժունակության խրախուսում, հատուկ ծրագրերի մշակում և իրականացում
8.1 ՀՀ-ում եվրոպական երիտասարդական քարտի գործարկում և զարգացում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ (համաձայնությամբ),
Հայաստանի երիտասարդական հիմնադրամ (համաձայնությամբ) 2016-2017 թթ. ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում
Ուղղություն 9. Հետազոտությունների միջոցով երիտասարդության տարբեր շերտերի կարիքների գնահատում և երիտասարդական քաղաքականութանն առնչվող իրավական դաշտի շարունակական կատարելագործում
9.1 Երիտասարդների հիմնախնդիրների քննարկման, վերլուծությունների և դիտարկումների մշակման նպատակով մարզային երիտասարդական հանդիպում-քննարկումների կազմակերպում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ (համաձայնությամբ),
ՀՀ մարզպետարաններ,
Հայաստանի երիտասարդական հիմնադրամ
(համաձայնությամբ) 2015-2017 թթ. ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում,
համայնքային բյուջեներ
9.2 Երիտասարդական ուսումնասիրությունների կենտրոնի կողմից իրականացված վերլուծությունների հիման վրա արդիական խնդիրների վերհանում, համապատասխան ծրագրերի մշակում և իրականացում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ (համաձայնությամբ),
Հայաստանի երիտասարդական հիմնադրամ (համաձայնությամբ) 2015-2017 թթ. ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում