Անցնել բովանդակությանը

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 872-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2015-08-13-ից մինչև 2026-03-19։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2026-03-19Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 հուլիսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 10315281

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

26 հունիսի 2015 թ.

ք. Երևան N 844-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 872-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 15.1-րդ հոդվածի 3-րդ մասով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.

Հրամայում եմ`

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության «Աշխատողների մասնագիտությունների, մասնագիտացումների և պաշտոնների դասակարգիչ» հաստատելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2011 թվականի հունվարի 25-ի N 26-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 872-Ն հրամանով հաստատված հավելվածի «Ծառայողների մասնագիտությունների, մասնագիտացումների և պաշտոնների դասակարգում» 3-րդ մասի «Պ-Այբբենական դասակարգման 26 խումբ» 24-րդ բաժինը լրացնել հետևյալ նոր 321, 322, 323 տողերով.

321) Պետ` ռազմականացված ջոկատի 2260321 1 4,5 2,3 1229

322) Պետ` ռազմականացված խմբի 2260322 1 4,5 1,2 1229

323) Պետի տեղակալ`

ռազմականացված ջոկատի 2260323 1 3,4,5 1,2 1229

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Բադալյանին:

Կ. Ճշմարիտյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։