ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հուլիսի 2015 թվականի N 808-Ն
ԱՎԻԱՏՈՄՍԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում ներկայացված գնման գործարքների վրա չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշման N 1 հավելվածի 74-րդ և 75-րդ կետերով սահմանված պահանջները:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին, Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին ու Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել սույն որոշման հավելվածում ներկայացված գնման գործընթացների մասով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով պահանջվող հաշվետվությունները:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի պետին և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել սույն որոշման հավելվածում ներկայացված գնման գործընթացների մասով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով պահանջվող հաշվետվությունները:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հաշվետվություններն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հաշվառել նշված գնման գործարքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. հուլիսի 27
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
հուլիսի 16-ի N 808-Ն որոշման
ԱՎԻԱՏՈՄՍԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ
Պետական կառավարման մարմինը Գնման առարկան Գնման առարկայի արժեքը (դրամ)
ՀՀ արդարադատության նախարարություն ավիատոմսերի ձեռքբերում 1,158,583
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն ավիատոմսերի ձեռքբերում 1,978,934
ՀՀ ազգային անվտանգության խորհուրդ ավիատոմսերի ձեռքբերում 513,540
ՀՀ դատախազություն ավիատոմսերի ձեռքբերում 168,126
ՀՀ կառավարության աշխատակազմ ավիատոմսերի ձեռքբերում 3,636,964
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ավիատոմսերի ձեռքբերում 638,325
ՀՀ արտաքին գործերի նախարարություն ավիատոմսերի ձեռքբերում 19,700,279
ՀՀ արտաքին գործերի նախարարության
«Պետական արարողակարգի ծառայություն» գործակալություն ավիատոմսերի ձեռքբերում 734,180
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն ավիատոմսերի ձեռքբերում 462,833
ՀՀ կրթության և գիտության նախարարություն ավիատոմսերի ձեռքբերում 937,558
ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն ավիատոմսերի ձեռքբերում 2,029,424
ՀՀ սփյուռքի նախարարություն ավիատոմսերի ձեռքբերում 2,189,438
ՀՀ սփյուռքի նախարարություն ավիատոմսերի ձեռքբերում 2,934,000
ՀՀ քննչական կոմիտե ավիատոմսերի ձեռքբերում 204,000
ՀՀ կառավարության աշխատակազմ ավիատոմսերի ձեռքբերում 568,100
Ընդամենը 37,854,284
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան