Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2001-2005 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2002-01-01-ից մինչև 2011-08-26։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2011-08-26Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2001 թվականի հոկտեմբերի 24-ին

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2001-2005 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2001-2005 թվականների պետական ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի «Բաժին 3»-ի «8. Նյութատեխնիկական և ուսումնամեթոդական հիմքի բարելավում» ենթաբաժնի «Խնդիրներ» ոլորտը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5. Ուսումնական հաստատությունների (այդ թվում` դպրոցների) մարզադահլիճների և մարզահրապարակների կառուցում (վերականգնում), դրանց համար մարզագույքի ձեռքբերում:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի «Բաժին 3»-ի «8. Նյութատեխնիկական և ուսումնամեթոդական հիմքի բարելավում» ենթաբաժնի «Գործողություններ» ոլորտը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16-րդ կետով.

«16. Ուսումնական հաստատությունների (այդ թվում` դպրոցների) մարզադահլիճների և մարզահրապարակների կառուցում (վերականգնում), դրանց համար մարզագույքի ձեռքբերում:»:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի «Բաժին 6»-ի «8. Նյութատեխնիկական և ուսումնամեթոդական հիմքի բարելավում» աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22-րդ կետով.

«22. Ուսումնական հաստատությունների (այդ թվում` դպրոցների) մարզադահլիճների և մարզահրապարակների կառուցում (վերականգնում), դրանց համար մարզագույքի ձեռքբերում»-«2003 թվականի առաջին եռամսյակից սկսած»:

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

Երևան

21 նոյեմբերի 2001 թ.

ՀՕ-255

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։