Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 808 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

11 սեպտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 օգոստոսի 2002 թվականի N 1363-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 808 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության վարկային համաձայնագրով նախատեսված դատաիրավական բարեփոխումների ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով և հաշվի առնելով Դատարանների նախագահների խորհրդի միջնորդությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ու վերաքննիչ դատարանների աշխատակազմերի հաստիքային միավորների նորմատիվները հաստատելու և անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին» N 808 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝

ա) որոշման՝

վերնագրում և նախաբանում «ու վերաքննիչ» բառերը փոխարինել «, վերաքննիչ և տնտեսական» բառերով.

նախաբանում «և 20» բառերը փոխարինել «, 20 և 20.3» բառերով.

1-ին կետի «բ» ենթակետը և N 2 հավելվածի վերնագիրը «վերաքննիչ» բառից հետո լրացնել «և տնտեսական» բառերով.

բ) որոշմամբ հաստատված՝

N 1 հավելվածը լրացնել հետևյալ տողերով՝

«7. Տնտեսության վարիչ 1

8. Համակարգչի ավագ օպերատոր 1».

N 2 հավելվածը լրացնել հետևյալ տողերով՝

«8. Տնտեսության վարիչ 1

9. Համակարգչի ավագ օպերատոր 1»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2002 թ. սեպտեմբերի 9

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։