«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 սեպտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 սեպտեմբերի 2002 թվականի N 1379-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 172 որոշման NN 1 և 5 հավելվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների։
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 14 խմբի 06 ենթախմբի «07. Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծրագրով նախատեսված միջոցներից հատկացնել 2 100 000.0 հազ. դրամ։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2002 թ. սեպտեմբերի 12
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 12-ի N 1379-Ն որոշման
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի N 172 որոշման N 1 հավելվածում կատարվող փոփոխությունները
(հազար դրամներով)
ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրները Գումարը (դրական նշանով ներկայացված են պակասեցվող գումարները)
ինն ամիս տարի
Ա 3 4
ԸՆԴԱՄԵՆԸ 500,000.0 -
այդ թվում՝
Բ. Արտաքին աղբյուրներ 500,000.0 -
2. Օտարերկրյա պետությունների միջոցներ 500,000.0 -
այդ թվում՝
բ) վարկերի մարում 500,000.0 -
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 12-ի N 1379-Ն որոշման
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի N 172 որոշման N 5 հավելվածում կատարվող փոփոխությունները
(հազար դրամներով)
Խմբի N Ենթա-
խմբի N Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Գումարը (դրական նշանով ներկայացված են ավելացվող գումարները)
ինն ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ 500,000.0 -
02 ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ 300,000.0 -
այդ թվում՝
01 Ռազմական կարիքներ 300,000.0 -
այդ թվում՝
01. Ռազմական կարիքների բավարարում 300,000.0 -
ՀՀ պաշտպանության նախարարություն 300,000.0 -
05 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ 200,000.0 -
այդ թվում՝
02 Հիվանդանոցային բուժօգնություն 200,000.0 -
այդ թվում՝
01. Հիվանդանոցային բուժօգնություն 200,000.0 -
ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալություն 200,000.0 -
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան