Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՈՒ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 594-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2015-07-31-ից մինչև 2016-01-30։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2016-01-30Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հուլիսի 2015 թվականի N 839-Ա

ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՈՒ Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 594-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածի 1-ին մասով և 89-րդ հոդվածի 4-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2015 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2016 թվականի հունվարի 1-ը «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով սահմանված պետական մարմինների կողմից, բացառությամբ հարկային և մաքսային մարմինների, ստուգումները կարող են իրականացվել միայն`

1) պետական կառավարչական հիմնարկներում, պետական ոչ առևտրային կամակերպություններում, համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում, 100 տոկոս պետական բաժնեմասով փակ բաժնետիրական ընկերություններում և 100 տոկոս համայնքային բաժնեմասով փակ բաժնետիրական ընկերություններում.

2) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում.

3) տնտեսավարող սուբյեկտների գրավոր դիմումի հիման վրա.

4) մանկապարտեզներում և դպրոցներում երեխաների սննդի կազմակերպման նկատմամբ իրականացվող ստուգումների.

5) հանրային անվտանգության, անձանց իրավունքների, կյանքի և առողջության պաշտպանության, պետության պաշտպանության և անվտանգության ապահովման դեպքերում (համապատասխան հիմնավորումներով)` միայն Հայաստանի Հանրապետության վարչապետի գրավոր համաձայնությամբ.

6) սույն որոշման հավելվածով հաստատված տեսչությունների ստուգումների ստուգաթերթերով` ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված և բարձր ռիսկային խմբում գտնվող սուբյեկտների մոտ:

2. Սույն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով սահմանված Հայաստանի Հանրապետության վարչապետի գրավոր համաձայնությունը`

1) ստանալու նպատակով՝ Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով սահմանված պետական մարմինները Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ են ներկայացնում ստուգման անհրաժեշտությունը հիմնավորող տեղեկատվությունը, որն առնվազն պետք է ներառի՝

ա. ստուգման անհրաժեշտության առաջացման պատճառը և հիմնական ռիսկի գործոնները,

բ. առկա իրավիճակի նկարագիրը,

գ. ստուգման չիրականացման հետևանքով առաջացող հնարավոր վտանգները,

դ. ստուգման իրականացման դեպքում ակնկալվող արդյունքները.

2) տրամադրվելու կամ մերժելու դեպքում՝ վերջինիս վերաբերյալ և ստուգման անհրաժեշտությունը հիմնավորող տեղեկատվությունը տեղադրվում է www. e-gov.am կայքում:

3. 2015 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ իրականացվող ստուգումները, բացառությամբ սույն որոշման 1-ին կետով նախատեսված դեպքերի, կասեցվում են:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» N 594-Ա որոշումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. հուլիսի 30

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

հուլիսի 30-ի N 839-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՍՏՈՒԳԱԹԵՐԹԵՐԻ

Պետական մարմնի և տեսչության անունը Ստուգաթերթեր

1. ՀՀ առողջապահության նախարարություն

Առողջապահական պետական տեսչություն 1.1. Հանրակրթական դպրոցների ստուգաթերթ

(ՀՀ կառավարության 2013 թվականի ապրիլի 4-ի N 349-Ն որոշման N 26 ստուգաթերթ)

1.2. Նախադպրոցական կազմակերպությունների ստուգաթերթ (ՀՀ կառավարության 2013 թվականի ապրիլի 4-ի N 349-Ն որոշման N 27 ստուգաթերթ)

2. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

Էներգետիկայի պետական տեսչություն 2.1. 110 ԿՎ և բարձր լարման էլեկտրատեղակայանք (ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 6-ի N 1569-Ն որոշման N 1 հավելված)

2.2. Գազի համակարգի գազափոխադրման բարձր ճնշման էներգատեղակայանք (ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 6-ի N 1569-Ն որոշման N3 հավելված)

2.3. Գազի համակարգի` գազաբաշխման և գազասպառման միջին և բարձր ճնշման էներգատեղակայանք (ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 6-ի N 1569-Ն որոշման N 4 հավելված)

2.4. Էլեկտրահաղորդման օդային գծի (ՕԳ) ստուգաթերթ

Տնտեսավարող սուբյեկտի (մասնաճյուղի) ստուգաթերթ (ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 6-ի N 1569-Ն որոշման N 2 հավելված)

2.5. Տնտեսավարող սուբյեկտի (մասնաճյուղի) համար ստուգաթերթ (ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 6-ի N 1569-Ն որոշման N 5 հավելված)

3. ՀՀ արդարադատության նախարարություն

Օրինականության վերահսկողության տեսչություն 3.1. Կուսակցությունների գործունեության ստուգաթերթ (ՀՀ կառավարության 2013 թվականի հունիսի 13-ի N 624-Ն որոշման N 2 հավելված)

3.2. Հասարակական կազմակերպությունների ստուգաթերթ (ՀՀ կառավարության 2013 թվականի հունիսի 13-ի N 624-Ն որոշման N 3 հավելված)

4. ՀՀ բնապահպանության նախարարություն

Բնապահպանական պետական տեսչություն 4.1. Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարում, պահպանություն (ՀՀ կառավարության 2013 թվականի մարտի 7-ի N 519-Ն որոշման N 11 ստուգաթերթ)

4.2. Թափոնների հավաքում, մշակում և ոչնչացում, թափոնների վերամշակում (ՀՀ կառավարության 2013 թվականի մարտի 7-ի N 519-Ն որոշման N 6 ստուգաթերթ)

5. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Շուկայի վերահսկողության պետական տեսչություն 5.1. Քսուքային նյութերին, յուղերին և հատուկ հեղուկներին ներկայացվող պահանջների ստուգման վերաբերյալ (ՀՀ կառավարության 2013 թվականի մարտի 28-ի N 370-Ն որոշման ստուգաթերթ)

5.2. Ներքին այրման շարժիչային վառելիքների ստուգման վերաբերյալ (ՀՀ կառավարության 2013 թվականի մարտի 28-ի N 370-Ն որոշման ստուգաթերթ)

5.3. Ավտոգազալցավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման և շահագործման նվազագույն պահանջների ստուգման վերաբերյալ (ՀՀ կառավարության 2013 թվականի մարտի 28-ի N 370-Ն որոշման ստուգաթերթ)

6. ՀՀ ֆինանսների նախարարություն

Լիցենզավորման պայմանների և պահանջների հսկողության տեuչություն 6.1. Շահումով խաղի կազմակերպման և խաղատան կազմակերպման և լիցենզիայի պայմանների ու պահանջների կատարման ստուգաթերթ (ՀՀ կառավարության 2012 թվականի հունվարի 12-ի N 18-Ն որոշման N2 հավելված)

6.2. Վիճակախաղերի կազմակերպման լիցենզիայի պայմանների ու պահանջների կատարման ստուգաթերթ (ՀՀ կառավարության 2012 թվականի հունվարի 12-ի N 18-Ն որոշման N 1 հավելված)

7. ՀՀ ֆինանսների նախարարություն

Աուդիտորական գործունեության հսկողության տեuչություն 7.1. Աուդիտորական գործունեության մասին ստուգաթերթ (ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի N 99-Ն որոշման հավելված)

8. ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչություն 8.1. Ավտոմոբիլային գազալցավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) ստուգաթերթ (ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 14-ի

N 132-Ն որոշման հավելված, N 9 ստուգաթերթ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։