Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2015-08-27-ից մինչև 2016-12-19։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2016-12-19Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

5 օգոստոսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 60611373

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

29 հուլիսի 2011 թ.

ք. Երևան N 44-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել, որ.

1) կալանավորված անձանց պահելու վայրում ընտրողները մասնակցում են միայն հանրաքվեի և համապետական ընտրությունների քվեարկությանը,

2) կալանավորված անձանց պահելու վայրում տեղամասային կենտրոնը սահմանում, ընտրողների ցուցակը կազմում է քրեակատարողական հիմնարկի ղեկավարը Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախատեսված ժամկետում,

3) կալանավորված անձի համար անձը հաստատող փաստաթուղթ է համարվում ձև 1 քարտը, որը տրվում է կալանավորված անձին քվեարկությանը մասնակցելու համար,

4) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության օրվանից 5 օր առաջ քրեակատարողական հիմնարկի ղեկավարին է ներկայացնում այն վստահված անձանց, դիտորդների և զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների ցուցակը, որոնք ցանկություն են հայտնել ներկա լինել կալանավորված անձանց պահելու վայրում և հետևել տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստերին և քվեարկությանը,

5) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության օրվանից 10 օր առաջ կալանավորված անձանց պահելու վայր է ուղարկում Հանրապետության Նախագահի թեկնածուների, Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական քարոզչության հանձնաժողովի տրամադրության տակ գտնվող նյութերը,

6) կալանավորված անձանց պահելու վայրում քվեարկության սկիզբը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը,

7) կալանավորված անձանց պահելու վայրում, անկախ ընտրողների թվից, տեղամասային ընտրական հանձնաժողովը քվեարկության արդյունքների ամփոփումն սկսում է ժամը 20.00-ին:

(1-ին կետը լրաց. 20.07.15 N 43-Ն)

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ՝ Գ. Ազարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։