«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 օգոստոսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 60611374
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
29 հուլիսի 2011 թ.
ք. Երևան N 45-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ ՄՈՒՏՔԱԳՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել, որ.
1) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ստուգում է ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների կազմման վավերականությունը, նշում կատարում արձանագրության ընդունման ամսաթվի, ժամի մասին, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը ստորագրում և կնքում է արձանագրությունը,
2) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահն ապահովում է տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության տվյալների մուտքագրումը համակարգիչ և պատասխանատու է այդ տվյալների ճշգրիտ մուտքագրման համար,
3) տվյալների մուտքագրումը համակարգիչ իրականացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի աշխատակիցը «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով,
4) տեղամասային ընտրական հանձնաժողովի արձանագրության յուրաքանչյուր տվյալ մուտքագրվում է քվեարկության արդյունքների աղյուսակի` այդ տվյալի համար նախատեսված դաշտում, որն ունի հետևյալ տեսքը.
Ըտրա-
տարածք N Տեղա-
մաս N Քվեար-
կության օրն ընտրական տեղա-
մասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակի ընտրողների թիվը Ըստ գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակի ընտրողների թիվը Հաշվառում չունեցող ընտրողների լրացուցիչ ցուցակի ընտրողների թիվը Ոստի-
կանության ծառայող-
ների լրացուցիչ ցուցակի ընտրողների թիվը Ստացիոնար բուժհաս-
տատության ընտրողների լրացուցիչ ցուցակի ընտրողների թիվը Ձերբա-
կալված անձանց պահելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակի ընտրողների թիվը Ընտրող-
ների հիմնական ցուցակի ընտրողների թիվը Ընտրող-
ների ընդհանուր թիվը Քվեար-
կության մասնա-
կիցների թիվը ՏԸՀ-ներին հատ-
կացված քվեաթեր-
թիկների թիվը Ելունդ-
ների համար-
ները Մարված քվեաթեր-
թիկների թիվը Անվավեր քվեաթեր-
թիկների թիվը Յուրա-
քանչյուր թեկնածուին, կուսակ-
ցությանը, կուսակ-
ցություն-
ների դաշինքին կողմ քվեարկված քվեաթեր-
թիկների թիվը Թեկնա-
ծուին, կուսակ-
ցությանը կամ կուսակ-
ցություն-
ների դաշինքին դեմ քվեարկված քվեաթեր-
թիկների թիվը Քվեա-
տուփում առկա սահմանված նմուշի քվեարկության ծրարների թիվը Ան-
ճշտություն-
ների չափը
... ... ...
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19
5) քվեարկության արդյունքների աղյուսակի վերնագիրը պարունակում է ընտրության անվանումը, տեղամասային ընտրական հանձնաժողովի համարը,
6) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ հանձնաժողովի անդամներից որևէ մեկը պարբերաբար, բայց ոչ ուշ, քան 3 ժամը մեկ, համակարգչի օգնությամբ կատարում է ընտրատարածքում քվեարկության արդյունքների աղյուսակավորում ու տպագրում այն՝ ըստ ընտրական տեղամասերի,
7) ընտրատարածքում քվեարկության արդյունքների աղյուսակավորման օրինակը՝ վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) և քարտուղարի ստորագրություններով և հանձնաժողովի կնիքով, անհապաղ փակցվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում՝ բոլորի համար տեսանելի տեղում,
8) ընտրական հանձնաժողովի նիստին ներկա լինելու իրավունք ունեցող անձանց պահանջով նրանց տրվում է ընտրատարածքում քվեարկության արդյունքների աղյուսակավորման օրինակ՝ վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) և քարտուղարի ստորագրություններով ու հանձնաժողովի կնիքով,
9) համակարգիչ մուտքագրված` տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության տվյալները ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից կենտրոնական ընտրական հանձնաժողով տեղափոխվում են էլեկտրոնային եղանակով` «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով,
10) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների հիման վրա Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով ստանում է ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրությունների, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում` համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամների ընտրությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունները:
2. «Ընտրություններ» ավտոմատացված համակարգը չի թույլատրում քառանիշ թվերից մեծ թվերի մուտքագրում, համեմատում է տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության ընտրողների հիմնական ցուցակի և լրացուցիչ ցուցակների ընտրողների թվերը լիազոր մարմնի տրամադրած թվերի հետ, ընտրողների ընդհանուր թիվը հանձնաժողովին հատկացված քվեաթերթիկների թվի հետ, հաշվարկում է ընտրողների ընդհանուր թիվը, համեմատում արձանագրված թվի հետ, թվաբանական սխալի դեպքում արձանագրում թվերի` համակարգի միջոցով ստացված գումարը, մեխանիկական սխալ հայտնաբերելու դեպքում զգուշացնող ազդանշանի միջոցով հնարավորություն է տալիս մուտքագրողին մեկ անգամ ևս ստուգել մուտքագրած տվյալները: Համակարգը ներառում է տվյալների սխալ մուտքագրումից պաշտպանող ողջամիտ այլ երաշխիքներ:
3. Սույն որոշման դրույթները կիրառվում են հանրաքվեի ընտրատարածքային հանձնաժողովի կողմից հանրաքվեի տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության տվյալները համակարգիչ մուտքագրելու դեպքում:
Հանրաքվեի դեպքում սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի աղյուսակի 16-րդ տողում լրացնում են «ԱՅՈ» և «ՈՉ» քվեարկված քվեաթերթիկների թվերը:
(3-րդ կետը լրաց. 20.07.15 N 44-Ն)
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ՝ Գ. Ազարյան