ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 օգոստոսի 2015 թվականի N 730-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների վերաբերյալ Վիեննայի 2014-2024 թվականների գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման ազգային ծրագրի մշակման կազմակերպչական աշխատանքների իրականացումն ապահովելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. օգոստոսի 12
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2015 թ.
օգոստոսի 12-ի N 730-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Շ. Ավագյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար, աշխատակազմի ղեկավար (աշխատանքային խմբի ղեկավար)
Վ. Նիկոյան - ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության աշխատակազմի ղեկավար
Ս. Աբգարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետ
Տ. Մելքոնյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Ք. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետի տեղակալ
Լ. Հարությունյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության բաժնի պետ
Ն. Մուշեղյան - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի վիճակագրական տեղեկատվական տարածման և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ (համաձայնությամբ)
Հ. Հակոբյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի միջազգային տնտեսական համագործակցության վարչության արտաքին կապերի կոորդինացման բաժնի առաջատար մասնագետ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարի առաջին
տեղակալ Գ. ԴՈՒՄԱՆՅԱՆ