ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 նոյեմբերի 2014 թվականի N 1321-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման N 11 հավելվածի N 11.3 աղյուսակում կատարել լրացումներ` համաձայն N 1 հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 20-ի N 217-Ա որոշմամբ նախատեսված Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակում միասնական տեղեկատվական տարածության և ինտեգրացված տեղեկատվական համակարգի ստեղծման նպատակով «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մի շարք աշխատանքների իրականացումը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին հատկացնել 122,279.5 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով):
3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գումարը «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել դրամաշնորհի մասին պայմանագրի հիման վրա:
4. Սահմանել`
1) սույն որոշման 2-րդ կետով նախատեսված Մաքսային Միությանը և Միասնական տնտեսական տարածությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակում միասնական տեղեկատվական տարածության և ինտեգրացված տեղեկատվական համակարգի ստեղծման համար անհրաժեշտ սարքավորումների, ծրագրային ապահովումների ու աշխատանքների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.
2) որոշման N 2 հավելվածով նախատեսված սարքավորումները, ծրագրային ապահովումներն ու աշխատանքները ձեռք են բերվելու «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն, բանակցային ընթացակարգով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու.
3) սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գործընթացի վրա չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման գործողությունը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. նոյեմբերի 27
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2014 թվականի
նոյեմբերի 27-ի N 1321-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.3 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)
ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական ցուցանիշներ
տարի տարի
Ծրագրային դասիչը Անվանումը
Ծառայությունների, ծրագրերի համակարգում
Նկարագրությունը
Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակում միասնական տեղեկատվական տարածության և ինտեգրացված տեղեկատվական համակարգի ստեղծում
1136 ԿՀ 03
Քանակական Մշակված չէ
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) x 122,279.5
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1136 Ծառայությունների, ծրագրերի համակարգում
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակում միասնական տեղեկատվական տարածության և ինտեգրացված տեղեկատվական համակարգի ներդրում
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերություն
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2014 թվականի
նոյեմբերի 27-ի N 1321-Ն որոշման
Ց Ա Ն Կ
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄՆԵՐԻ ՈՒ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
NN
ը/կ Անվանումը Չափի միավորը Քանակը Ընդհանուր արժեքը
(հազ. դրամ)
Անհրաժեշտ սարքավորումների և ծրագրային ապահովման ձեռքբերում
1. Սարքավորումներ
1.1. Մշակման հանգույց 2
1.1.2. Blade bl460 G7, 2xE5649 (6-core, 2.53Ghz), 64GB RAM, 2x146GB 15K HDD, 8Gb FC HBA հատ 1 3,035,40
1.2.3. Blade bl460 G6, 2xE5520 (4-core, 2.26Ghz), 64GB RAM, 2x146GB 15K HDD, 8Gb FC HBA հատ 1 2,690.30
1.2. Տրանսպորտային կայանի հանգույց հատ 2
1.2.1. Blade bl460 G6, 1xE5520 (4-core, 2.26Ghz), 32GB RAM, 2x300GB 10K HDD, no HBA հատ 1 2,037.20
1.2.2. Rackmountable DL360G7, 1xE5606 (4-core, 2.13 GHz), 32GB RAM, 2xHDD, no HBA հատ 1 2,038.60
1.3. Մոնիթորինգի հանգույց 2
1.3.1. Rackmountable DL380P Gen8, 2xE5-2620v2 (6-core, 2.1Ghz), 32GB RAM, 3x300GB 10K HDD, no HBA հատ 1 3,266.50
1.3.2. Rackmountable DL380P Gen8, 1xE5-2620v2 (6-core, 2.1Ghz), 32GB RAM, 3x300GB 10K HDD, no HBA հատ 1 3,316.50
1.4. Պահպանման համակարգ 1
1.4.1. Storage HP 3PAR 7200 with 8x100GB SSD+12x1TB NL SAS HDDs հատ 1 19,128.00
1.5. Հաղորդակցման սարքավորում
1.5.1. Cisco ASA5515-X հատ 2 11,858.00
1.5.2. JE006A HP 1910-24G Switch հատ 4 725.80
1.5.3. Blade chassis HP C7000 with 2xHP MDS 8/12c BladeSystem Fabric Switch, 2xCisco 3020 հատ 1 10,068.50
1.6. Այլ սարքավորումներ 1
1.6.1. Universal 42U HP Rack with airflow optimization, sidepanel, stabilizer kits, 2x32A Core PDUs, 2x32A High voltage PDUs հատ 1 1,221.30
1.6.2. APC Smart-UPS RT 5000VA 230V հատ 1 2,984.10
1.6.3. 1-year support contract for Blade+Storage հատ 1 2,662.80
ընդամենը 65,033.00
2. Ծրագրային ապահովում
2.1. Ծրագրային ապահովման ոչ բացառիկ իրավունք IBM /IBW-D55V1LL / IBM WebSphere MQ Processor Value Unit (PVU) License + SW Subscription & Support 12 Months հատ 640 27,585.00
2.2. Red Hat Enterprise Linux Server, Standard (1-2 sockets) (Up to 1 guest) 1 Year հատ 6 519.60
ընդամենը 28,104.60
3. Համակարգի զարգացման այլ ծախսեր
3.1. Համակարգի զարգացման համար այլ աշխատանքներ, սարքավորումներ, ծրագրային ապահովում, ծառայություններ, անձնակազմի ուսուցում, վերապատրաստում և ԵՏՄ-ի միասնական տեղեկատվական տարածության շրջանակներում աշխատանքային այցերի ծախսեր - - 29,141.90
ընդամենը 29,141.90
Ընդամենը 122,279.5
(հավելվածը խմբ. 18.08.15 N 939-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան