Անցնել բովանդակությանը

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ ՁԵՎ 3-2 ՁԵՎԱԹՂԹՈՒՄ ԱՎԱՐՏՎԱԾ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱԿՏԻ ՎԵՐՋՆԱՄԱՍՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

5 օգոստոսի 2015 թ.

ք. Երևան N 186-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ ՁԵՎ 3-2 ՁԵՎԱԹՂԹՈՒՄ ԱՎԱՐՏՎԱԾ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱԿՏԻ ՎԵՐՋՆԱՄԱՍՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի «ա» կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշումը.

Հրամայում եմ`

Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 5 հավելվածի ձև 3-2 ձևաթղթում ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի կազմում ներգրավված կազմակերպությունների ներկայացուցիչների ստորագրությունների վավերացման վերաբերյալ պաշտոնական պարզաբանումը` համաձայն հավելվածի:

Ն. Սարգսյան

Հավելված

ՀՀ քաղաքաշինության նախարարի

2015 թվականի օգոստոսի 5-ի

N 186-Ն հրամանի

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 5 հավելվածի ձև 3-2 ձևաթղթում ավարտված շինարարական օբյեկտի շահագործման ընդունող հանձնաժողովի ակտի վերջնամասում ստորագրությունների վավերացման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 5 հավելվածի ձև 3-2 ձևաթղթի վերջնամասում ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտի վերջնամասում «ԿՏ» նշումը հստակեցված չէ, թե որ ստորագրության վավերացմանն է դա վերաբերում, և բացառված չէ ակտի վավերացում առանց հանձնաժողովի որևէ անդամի ստորագրության կամ ստորագրության փոփոխության պայմաններում:

Ելնելով վերոհիշյալից, ինչպես նաև տարաբնույթ մեկնաբանություններ բացառելու նպատակով, հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի «ա» կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 15-ի N 1294-Ն որոշման N 1 հավելվածի 14-րդ կետը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը պարզաբանում է`

ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 5 հավելվածի ձև 3-2 ձևաթղթում ավարտված շինարարական օբյեկտի շահագործման ընդունող հանձնաժողովի ակտի վերջնամասում հանձնաժողովի կազմում ներգրավված կազմակերպությունների ներկայացուցիչների ստորագրությունները ենթակա են վավերացման այդ կազմակերպությունների կնիքով:

ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան իրավաբանական անձը կնիք չունենալու դեպքում, այդ կազմակերպության ներկայացուցչի կողմից ստորագրության դիմաց կատարում է «կնիք չունի» նշագրում:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։