Հոդված 6
Հոդված 6
Պայմանագրի 5-րդ հոդվածի՝
երրորդ պարբերությունում «Կողմերի պետությունների մաքսային ծառայությունների իրավասության մասով մաքսային գործին վերաբերող հարցերի առնչությամբ Մաքսային միության միասնական իրավական բազայի» բառերը փոխարինել «Մաքսային իրավահարաբերությունները կարգավորող հարցերի առնչությամբ Եվրասիական տնտեսական միության իրավունքի» բառերով.
չորրորդ պարբերությունում «Մաքսային միության մաքսային օրենսդրության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող միջազգային պայմանագրերի և ակտերի» բառերով.
հինգերորդ պարբերությունում «մաքսային ձևակերպման կազմակերպման» բառերը փոխարինել «մաքսային գործառնությունների իրականացման» բառերով: