Հոդված 9
Հոդված 9
Պայմանագրի 9-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Միավորված կոլեգիայի որոշումներն ստորագրվում են Միավորված կոլեգիայի նախագահի և նրա տեղակալների կողմից:
Միավորված կոլեգիայի նիստին Միավորված կոլեգիայի նախագահի, նախագահի տեղակալի բացակայության դեպքում Միավորված կոլեգիայի այն Կողմի որոշումները, որն իրենք ներկայացնում են, ստորագրում է Միավորված կոլեգիայի՝ այդ Կողմի անդամը՝ ներկայացվող Կողմի մաքսային ծառայության ղեկավարի կողմից իրեն տրված լիազորություններին համապատասխան»:
Սույն հոդվածի երրորդ պարբերությունը համապատասխանաբար համարել չորրորդ պարբերություն: