Հոդված 7
Հոդված 7
Պայմանագրի 6-րդ հոդվածի՝
երկրորդ պարբերությունում «Մաքսային միության մաքսային օրենսդրության նորմերի» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող միջազգային պայմանագրերի և ակտերի».
երրորդ պարբերությունում «Մաքսային միության մաքսային օրենսդրության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող միջազգային պայմանագրերի և ակտերի» բառերով.
չորրորդ պարբերությունից հանել «ձևավորման և» բառերը.
հինգերորդ պարբերությունում «ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի (Մաքսային միության բարձրագույն մարմնի) և Մաքսային միության հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների և կարգադրությունների» բառերով.».
ութերորդ պարբերությունում «Մաքսային միության մաքսային օրենսդրության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող միջազգային պայմանագրերի և ակտերի» բառերով.
իններորդ պարբերությունում «Մաքսային միությունում մաքսային հարաբերությունները կարգավորող ակտերի» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող միջազգային պայմանագրերի և ակտերի» բառերով.
տասնյոթերորդ պարբերությունում «ծառայությունների» բառը փոխարինել «մարմինների» բառով.
քսաներորդ պարբերությունում «արժութային արժեքների» բառերը փոխարինել «կանխիկ դրամական միջոցների և դրամական գործիքների» բառերով.
քսաներկուերորդ պարբերությունում «ծառայությունների» բառը փոխարինել «մարմինների» բառով.
քսանհինգերորդ պարբերությունում «կենտրոնական մաքսային մարմինների» բառերը փոխարինել «մաքսային ծառայությունների» բառերով.
քսանվեցերորդ պարբերությունում «Կողմերի» բառից հետո լրացնել «պետությունների» բառով: