Հոդված 8
Հոդված 8
Պայմանագրի 7-րդ հոդվածի՝
վեցերորդ պարբերությունում «Մաքսային միության մաքսային օրենսդրության նորմերի» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող միջազգային պայմանագրերի և ակտերի» բառերով.
յոթերորդ պարբերությունում «մաքսային մարմինները» բառերից առաջ լրացնել «Կողմերի պետությունները» բառերով.
իններորդ պարբերությունում ««Մաքսային միությունում ներմուծման մաքսատուրքերի (այլ համարժեք տուրքերի, հարկերի և գանձումների) գումարների հաշվեգրման ու բաշխման կարգը սահմանելու և կիրառելու մասին» 2010 թվականի մայիսի 20-ի համաձայնագրին» բառերը փոխարինել ««Ներմուծման մաքսատուրքերի (այլ համարժեք տուրքերի, հարկերի և գանձումների) գումարների հաշվեգրման և բաշխման, դրանց՝ անդամ պետությունների բյուջեներ որպես եկամուտ փոխանցման կարգի մասին» արձանագրությանը («Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 5-րդ հավելված)» բառերով.
տասներորդ պարբերությունում «Մաքսային միության անդամ պետությունների՝ Մաքսային միությունում մաքսային իրավահարաբերությունները կարգավորող միջազգային պայմանագրերին, ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի (Մաքսային միության բարձրագույն մարմնի) և Մաքսային միության հանձնաժողովի որոշումներին» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող միջազգային պայմանագրերին, որոշումներին և կարգադրություններին» բառերով։