Գլուխ 3 · ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՌԵԺԻՄԸ
Հոդված 15. ՏՆՏԵՍԱԿԱՆ և ԱՅԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ
Հոդված 15. ՏՆՏԵՍԱԿԱՆ և ԱՅԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ
Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից իրականացվող տնտեսական և այլ գործունեությունը, որը կատարվում է պետական սահմանի հատմամբ կամ անմիջապես պետական սահմանում, չպետք է վնաս պատճառի կամ խոչընդոտի պետական սահմանի պահպանությանը կամ պահպանմանն ուղղված մյուս գործողություններին: