Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2019-12-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՌԵԺԻՄ

Հոդված 22.1. Սահմանային շերտ մուտք գործած անձանց վրա տարածվող սահմանափակումները

գործել է մինչև 2019-12-22Բացել ARLIS-ում

Հոդված 22.1. Սահմանային շերտ մուտք գործած անձանց վրա տարածվող սահմանափակումները

Սահմանային շերտ մուտք գործած անձանց արգելվում է`

ա) օգտագործել ոգելից խմիչքներ.

բ) իրենց հետ վերցնել զենք (բացառությամբ տվյալ տարածքում ծառայողական պարտականություններ կատարող և օրենսդրությամբ սահմանված կարգով զենք կրելու իրավունք ունեցող անձանց), այդ թվում` սառը զենք, սպիրտային խմիչքներ.

գ) մոտենալ անմիջապես սահմանագծին.

դ) շփվել սահմանապահ վերակարգերի անձնակազմի հետ.

ե) զրուցել սահմանակից պետության սահմանապահ ուժերի ներկայացուցիչների և բնակիչների հետ.

զ) զբաղվել որսորդությամբ, արդյունագործական ձկնորսությամբ, բնափայտի մթերմամբ (բացառությամբ քաղաքացիներին սեփականության իրավունքով կամ վարձակալությամբ պատկանող այգիներում իրականացվող սանիտարական մաքրումների և ծառահատումների), վնասել կամ ոչնչացնել բուսականությունը (բացառությամբ քաղաքացիներին սեփականության իրավունքով կամ վարձակալությամբ պատկանող հողատարածքներում խոտհունձ կատարելու), սահմանապահ զորքերին պատկանող գույքը, առանց համապատասխան թույլտվության զբաղվել հողերի, ջրային ռեսուրսների, անտառների օգտագործումով, երկրաբանական և հնէաբանական հետազոտություններով, լեռնային գործով, հիդրոկառույցների շինարարությամբ (բացառությամբ այն հիդրոկառույցների, որոնց ստեղծումը բխում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներից).

է) ընտանի կենդանիներն արածեցնել սանիտարական շերտում, ջրօգտագործման ժամանակ ճանապարհները, արահետներն ու այլ կառույցները ողողել ջրով:

Սույն հոդվածի 1-ին մասում նշված պահանջները խախտող անձանց սահմանապահ վերակարգերը բերման են ենթարկում սահմանապահ ուղեկալ, կազմվում է սահմանային ռեժիմը խախտելու մասին ակտ, վերցվում են անցագրերը, առգրավվում են զենքը և արգելված այլ միջոցները, իսկ սահմանային ռեժիմը խախտողները հանձնվում են ոստիկանության մարմիններին:

(22.1-րդ հոդվածը լրաց. 20.03.07 ՀՕ-138-Ն, փոփ., խմբ. 10.06.09 ՀՕ-147-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։