Հոդված 26. ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ԱՆՁԱՆՑ ՈՒ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ և ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 26. ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ԱՆՁԱՆՑ ՈՒ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ և ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Պետական սահմանի անցման կետերում ուղևորների և բեռների միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կայանման տեղն ու տևողությունը որոշում են օդանավակայանի, երկաթուղային կայարանի, ավտոմոբիլային կայանի և տրանսպորտային կազմակերպությունների ղեկավարները` համաձայնեցնելով սահմանապահ զորքերի և մաքսային մարմինների հետ:
Մաքսային հսկողություն, սահմանային և այլ տեսակի վերահսկողություն իրականացնելու ժամանակամիջոցում անձանց մուտքն ուղևորների և բեռների միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներ սահմանափակվում է, իսկ անհրաժեշտության դեպքում կարող է նաև արգելվել:
Հայաստանի Հանրապետությունից մեկնող և Հայաստանի Հանրապետություն ժամանող տրանսպորտային միջոցներ ուղևորների նստելն ու դրանցից իջեցնելը, ինչպես նաև բեռնումն ու բեռնաթափումն իրականացվում են սահմանապահ զորքերի և մաքսային մարմինների թույլտվությամբ:
Տրանսպորտային կազմակերպությունների պաշտոնատար անձինք, տրանսպորտային միջոցների սեփականատերերը կամ նրանց լիազորած անձինք սահմանապահ զորքերի ներկայացուցչի պահանջով, մաքսային մարմինների համապատասխան ներկայացուցիչների ներկայությամբ պարտավոր են զննման նպատակով բացել կնքված վագոնները, ավտոմեքենաները, տրանսպորտային միջոցները և դրանցով տեղափոխվող բեռները:
Ուղևորների և բեռների միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները կարող են Հայաստանի Հանրապետությունից մեկնել և Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործել, ինչպես նաև փոխել կայանման տեղը միայն սահմանապահ զորքերի և մաքսային մարմինների թույլտվությամբ: