Հոդված 2
Հոդված 2
1) Միջազգային մասնավոր իրավունքի մասին Հաագայի խորհրդաժողովի անդամներն այն պետություններն են, որոնք արդեն մասնակցել են Խորհրդաժողովի մեկ կամ մի քանի նիստերի, և որոնք ընդունել են սույն Կանոնադրությունը:
2) Ցանկացած այլ պետություն, որի մասնակցությունը իրավական առումով կարևոր է Խորհրդաժողովի աշխատանքների համար, կարող է միանալ դրան: Նոր անդամ պետության ընդունման հարցը որոշվում է անդամ պետությունների կառավարությունների կողմից, նրանցից մեկի կամ մի քանիսի առաջարկով, ձայների մեծամասնությամբ, առաջարկը կառավարություններ ներկայացնելու օրվանից հետո վեց ամսվա ընթացքում:
3) Ընդունումն ուժի մեջ է մտնում անդամ պետության կողմից Կանոնադրությունն ընդունելուց հետո: