Հոդված 4
Հոդված 4
1) Բոլոր անդամներից կազմված՝ Ընդհանուր հարցերի և քաղաքականության խորհուրդը (այսուհետ՝ «Խորհուրդ») իրականացնում է Խորհրդաժողովի ղեկավարումը: Խորհրդի նիստերը, որպես կանոն, անցկացվում են տարեկան կտրվածքով:
2) Խորհուրդը ղեկավարումն ապահովում է Մշտական բյուրոյի միջոցով՝ ուղղորդելով դրա գործողությունները:
3) Խորհուրդն ուսումնասիրում է այն բոլոր առաջարկները, որոնք նախատեսվում է ընդգրկել Խորհրդաժողովի օրակարգում: Այն ազատ է նման առաջարկների հիման վրա ձեռնարկվելիք քայլերը որոշելիս։
4) Միջազգային մասնավոր իրավունքի կոդիֆիկացիան խթանելու նպատակով՝ 1897 թվականի փետրվարի 20-ի Թագավորական հրամանագրով ստեղծված Նիդերլանդների կառավարական ղեկավար կոմիտեն, Խորհրդաժողովի անդամների հետ խորհրդակցելուց հետո որոշում է դիվանագիտական նիստերի անցկացման ամսաթիվը:
5) Կառավարական ղեկավար կոմիտեն դիմում է Նիդերլանդների Կառավարությանը անդամների նիստի գումարման համար: Խորհրդաժողովի նիստերը նախագահում է Կառավարական ղեկավար կոմիտեի ղեկավարը:
6) Խորհրդաժողովի հերթական նիստը, որպես կանոն, տեղի է ունենում յուրաքանչյուր չորս տարին մեկ:
7) Անհրաժեշտության դեպքում, Կառավարական ղեկավար կոմիտեի հետ քննարկելուց հետո Խորհուրդը կարող է դիմել Նիդերլանդների Կառավարությանը արտահերթ նիստ անցկացնելու խնդրանքով:
8) Խորհուրդը կարող է դիմել Կառավարական ղեկավար կոմիտեին Խորհրդաժողովին վերաբերող ցանկացած հարցով: