Հոդված 1
Հոդված 1
Հաագայի խորհրդաժողովի նպատակն է աշխատել միջազգային մասնավոր իրավունքի նորմերի շարունակական միասնականացման ուղղությամբ:
_______________
1 Կանոնադրությունն ընդունվել է Միջազգային մասնավոր իրավունքի մասին Հաագայի Խորհրդաժողովի յոթերորդ նիստի ընթացքում` 1951 թվականի հոկտեմբերի 31-ին և ուժի մեջ է մտել 1955 թվականի հուլիսի 15-ին: Փոփոխություններն ընդունվել են քսաներորդ նիստի ընթացքում`2005 թվականի հունիսի 30-ին ( Եզրափակիչ ակտ, C), անդամ պետությունների կողմից հաստատվել է 2006 թվականի սեպտեմբերի 30-ին և ուժի մեջ է մտել 2007 թվականի հունվարի 1-ին:
2005 թվականի հունիսի 30-ի դրությամբ, ի հավելումն նախաբանում նշված հիմնադիր անդամ պետություննների` հետևյալ պետությունները ընդունել էին Կանոնադրությունը` Ալբանիա, Արգենտինա, Ավստրալիա, Բելարուս, Բոսնիա և Հերցեգովինա, Բրազիլիա, Բուլղարիա, Կանադա, Չիլի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Խորվաթիա, Կիպրոս, Չեխիայի Հանրապետություն, Եգիպտոս, Էստոնիա, Վրաստան, Հունաստան, Հունգարիա, Իսլանդիա, Իռլանդիա, Իսրայել, Հորդանան, Կորեայի Հանրապետություն, Լատվիա, Լիտվիա,Մալայզիա, Մալթա, Մեքսիկա,Մոնակո,Մարոկկո,Նոր Զելանդիա, Պանամա, Պարագվայ, Պերու, Լեհաստան, Ռումինիա, Ռուսաստանի Դաշնություն, Սերբիա և Մոնտենեգրո, Սլովակիայի Հանրապետություն, Սլովենիա, Հարավային Աֆրիկա, Շրի Լանկա, Սուրինամ, Մակեդոնիայի Նախկին Հարավսլավական Հանրապետություն, Թուրքիա, Ուկրաինա,Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ուրուգվայ,Վենեսուելա: