Հոդված 7
Հոդված 7
1) Խորհրդաժողովի անդամների և Մշտական բյուրոյի միջև հաղորդակցությունը դյուրացնելու նպատակով՝ յուրաքանչյուր անդամ պետության կառավարություն նշանակում է ազգային մարմին և յուրաքանչյուր անդամ կազմակերպություն՝ կոնտակտային մարմին:
2) Մշտական բյուրոն կարող է համագործակցել այդ բոլոր մարմինների և իրավասու միջազգային կազմակերպությունների հետ: