Անցնել բովանդակությանը
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 28 · ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Հոդված 139. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների կարգավիճակը, իրավահավասարությունը

գործել է մինչև 2016-06-01Բացել ARLIS-ում

Հոդված 139. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների կարգավիճակը, իրավահավասարությունը

1. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներն իրենց կարգավիճակը ձեռք են բերում գրանցումից հետո: Սույն օրենսգրքով սահմանված իրավունքները և պարտականությունները համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների վրա տարածվում են մինչև համայնքի ղեկավար և ավագանու անդամներ ընտրվելու մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտը, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում` մինչև վարչական դատարանի որոշում ընդունելը:

Թեկնածուներն ունեն համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի կարգավիճակից բխող հավասար իրավունքներ և պարտականություններ:

2. Համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուն ինքնաբացարկի մասին դիմում կարող է ներկայացնել քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։